Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-05-2021՝ ժամը 14:47-ին

219270

204578

10458

4234
Service
...
168.AM
10:22 16/04
168.AM

«Յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը»․ Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինայի փոխվարչապետի Ակնա (Աղդամ) կատարած այցի վերաբերյալ
Երեկ Ուկրաինայի փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Օլեկսի Ռեզնիկովը այցելել է Արցախի Ակնա (Աղդամ) քաղաք և տարածքների վերակառուցման գործում իր օգնությունն առաջարկել:
Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին:
Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ: Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին 2020-ի աշնանը Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:
Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին:
Ակնհայտ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի, մասնավորապես՝ ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:
Այնուամենայնիվ, ուկրաինացի այն պաշտոնյաներին, ովքեր այցելում են Ադրբեջան և այն հողերը, որոնք Բաքվի վերահսկողության տակ են անցել ագրեսիայի և պատերազմական հանցագերծությունների արդյունքում, կցանկանայի հիշեցնել ժողովրդավարության մասին, որը մի ժամանակ որդեգրել էր պաշտոնական Կիևը:
Թվում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:
Ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, ով այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուր... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...