Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-05-2021՝ ժամը 15:35-ին

219270

204578

10458

4234
Service
...
ARMRADIO.AM
10:52 16/04
ARMRADIO.AM

«Հայկական անկյուն»՝ Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում. տիկին Նունե Սարգսյանն այցելել է թանգարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում:
Պատմական այս շենքը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև վրացական մշակույթի ու արվեստի ցուցանմուշների յուրօրինակ հավաքածուներով: Այստեղ պահվում են վրացական թատրոնին, կինոյին, օպերային ու բալետին, բանահյուսությանը վերաբերող ավելի քան 300 հազար ցուցանմուշներ, այդ թվում՝ հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող բազմաթիվ նմուշներ:
Տիկին Սարգսյանը թանգարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կալանդիայի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին:
Տիկին Սարգսյանի այցի կապակցությամբ թանգարանում բացվել է յուրահատուկ «հայկական անկյուն», որտեղ, մասնավորապես, ներկայացվել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տարբեր տարիների խաղացանկերը՝ սկսած դեռևս 19-րդ դարից, երբ այն հանդես էր գալիս որպես հայկական պրոֆեսիոնալ թատրոն։ Ներկայացված էին նաև մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում օգտագործված արքունական տարազները, ինչպես նաև Ախալցխայի արծաթագործության հիանալի նմուշներ և միջնադարյան Անի մայրաքաղաքի եկեղեցիների ու վանքերի արխիվային լուս... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...