Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 15-05-2021՝ ժամը 00:47-ին

220447

207464

8682

4301
Service
...
ARMTIMES.COM
11:40 16/04
ARMTIMES.COM

Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն դատի են տվել Էդմոն Մարուքյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է եւ դրա բովանդակությունը, որոնք ըստ իրենց գնահատման պարունակում են զրպարտության հատկանիշներ:
Թե կոնկրետ ինչ զրպարտություն մասին է խոսքը եւ որքան փոխհատուցում է հայցվորը պահանջում՝ Մնացականյանը չասաց:
Նշենք, որ մարտի 17-ին Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով անդրադարձել էր «Լոռի» ֆուտբոլայի ակումբի Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը:
Նրա խոսքով՝ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: Մարուքյանը նշել էր, թե բոլոր ոլորտներում այս իշխանության բերած կադրերը իրենց պահում են ամենավերջին խայտառակ ձեւով:
«Ես ուզում եմ խստիվ դատապարտել ֆուտբոլի ֆեդերացիայի այս պահվածքը: Որքանով հասկանում եմ քրեորեն հետապնդելի արարքների մասին փաստեր կան, շրջանառվում են նման տեղեկություններ: Հիմնավոր կասկած ունեմ, որ ՀՖՖ ղեկավարությունը ոչ միայն ապագայում դուրս է մնալու ֆուտբոլային աշխարհից, այլեւ անապագա վիճակում է հայտնվելու»,- ասել էր ԼՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ նրանց սպասվում ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
23:11 14/05
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...