Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-05-2021՝ ժամը 13:47-ին

219270

204578

10458

4234
Service
...
NEWARMENIA.AM
11:35 16/04
NEWARMENIA.AM

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Արամ Առաջինի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ: «Արմենպրես»—ին այս մասին տեղեկացրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները:
«Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ  կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Այնուհետև պատարագից հետո Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի դիմաց Վեհափառ Հայրապետի նախագահությամբ պիտի կատարվի Բարեխոսական կարգ: Կհնչի Վեհափառ Հայրապետի Հայրապետական պատգամը»,-նշեց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:
Միջոցառմանը նախատեսված է Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները։
Ավարտին ծաղկեպսակների զետեղում կլինի Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի մոտ:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...