Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 12:35-ին

221139

209222

7571

4346
Service
...
ARAVOT.AM
12:04 16/04
ARAVOT.AM

«Ադրբեջանի նախագահը կրկին աղ է լցնում հայկական վերքերին». նիդերլանդական Trouw օրաթերթի անդրադարձը Բաքվում «ռազմավարի պուրակի» բացմանը

Նիդերլանդական Trouw հեղինակավոր օրաթերթը անդրադարձ է կատարել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին նվիրված «Ռազմական ավարի պուրակ»-ի բացմանը։

«Ադրբեջանի նախագահը կրկին աղ է լցնում հայկական վերքերին» խորագիրը կրող հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ հայ զինվորներից գողացված հարյուրավոր սաղավարտներով, այսպես կոչված, «թանգարանի» բացմամբ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ զայրացրել է Հայաստանին։

Մեջբերելով «պուրակի» բացման կապակցությամբ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված տեսաուղերձից նախագահ Ալիևի խոսքերը, հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման քայլերին զուգահեռ նախագահ Ալիևը խոսում է «հակամարտության էջը փակելու» և «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեռանկարների» մասին։

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում զայրույթը մեծ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածքների զգալի մասի կորստի ցավը դեռ թարմ է հայերի համար։ Նիդերլանդացի հոդվածագիրը, անդրադարձ կատարելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը ցույց է տալիս «անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն» լինելու իր իրական դեմքը և նման քայլերով հրապարակավ նվաստացնում է «պատերազմում զոհերին, անհայտ կորածներին և ռազմագերիներին», կարծիք է հայտնում, որ Ալիևի այս վարքագծից ելնելով Հայաստանի իշխանությունները, դժվար թե, կարողանան ընդունել խաղաղության վերաբերյալ առաջարկը։

Բացի այդ, հոդվածում հանգամանալից անդրադարձ է կատարված հայ ռազմագե... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...