Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 10:59-ին

221139

209222

7571

4346
Service
...
NEWS.AM
13:37 16/04
NEWS.AM

Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իլյա Երկրորդին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող  Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սագսյանի հետ այսօր  հյուրընկալվել է  Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:

NEWS.am-ի թղակիցը հաղորդում է, որ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը ողջունել է Հայաստանի  նախագահի պաշտոնական այցը Վրաստան։ Նա ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, որի պահպանման ու շարունակման գործում կարևոր դեր են ունեցել և  ունեն Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները։ Նա նշել է, որ երկու եկեղեցիները նաև կարևոր դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։

Նախագահ Արմեն Սարգսյանը  շնորհակալություն է  հայտնել հանդիպման  համար և  փոխանցել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնական այցն ուղղված է բարեկամության պատմական ավանդույթներ ունեցող երկու ժողովուրդների ներկա հարաբերությունների զարգացման և  համագործակցության  հեռանկարների քննարկմանը։ «Այցի նպատակն էր քննարկել այսօրվա խնդիրները, և ամենակարևորը,  խոսել ապագայի մասին, մեր եղբայրական հարաբերությունների արապնդման ու  ընդլայնման մասին, որպեսզի մեր  երեխաներն ու թոռները  վայելեն մեր բարեկամության պտուղներն ու  շարունակեն մեր ժողովուրդների  բարեկամությունը»։

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև ներկայի մարտահրավերների մասին՝  նշելով,  որ բարդ ժամանակներ են ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի համար. «Հայաստանն անցավ պատերազմի դժոխքի միջով, և  հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստ ունեցանք։ Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են: Ու մենք ամեն ինչ պետք է անենք ապագայում ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան ունենալու համար»։

Համայն Վրաստ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARMDAILY.AM
08:00 18/05
ARMDAILY.AM

Լույս չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...