Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 15-05-2021՝ ժամը 00:35-ին

220447

207464

8682

4301
Service
...
TERT.AM
13:51 16/04
TERT.AM

«Անկասկած, առաջիկա ամիսներին ԵԱՏՄ-ի և Մաքսային միության հարթակներում կտեսնենք Ադրբեջանի ավելի սերտ աշխատանքը». բելառուսցի պաշտոնյա

Մոտ ապագայում մենք կտեսնենք Ադրբեջանի և Բելառուսի միջև փոխգործակցության ակտիվ զարգացում բոլոր ուղղություններով: Այս մասին «Սովետսկայա Բելառուսիա» թերթի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը՝ խոսելով երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի մասին, գրում է «Բելտա»-ն:

«Ըստ իս՝ Բելառուսի նախագահի այցը Բաքու, կլինի վերջին տարիների ամենաբարձր մակարդակի ամենաարդյունավետ այցերից մեկը: Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք փոխգործակցության ակտիվ զարգացում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերական համագործակցության, գիտության և կրթության տեսանկյունից: Էլեկտրական տրանսպորտի զարգացման ուղղությամբ համատեղ գործողությունները կավելանան մեր համագործակցության արդեն հաստատված ոլորտներին»,- ասել է նա:

Սավինիխը ուշադրություն է հրավիրել ևս երեք նոր ասպեկտի վրա, որոնք հնչել են բանակցությունների ընթացքում:

«Նախ, Ադրբեջանը բելառուսական կողմին հրավիրել է մասնակցել Ղարաբաղի վերականգնման ծրագրերին: Ավելին, դա կարվի ագրոարդյունաբերական համալիրների ստեղծման բելառուսական եզակի փորձի հիման վրա, որն ապացուցել է իր արդյունավետությունն ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում:

Երկրորդ տարրը Բելառուսի ջանքերն են՝ Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցության ներգրավելու ուղղությամբ: Անկասկած, առաջիկա ամիսներին մենք ԵԱՏՄ-ի և Մաքսային միության հարթակներում կտեսնենք Ադրբեջանի ավելի սերտ աշխատանքը:

Ի վերջո, կարևոր է նշել Ադրբեջանի նախագահի կողմից արված առաջարկը՝ ուղղված Բելառուսի հնարավոր մասնակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների կարգավորմանը և փոխգործ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
23:11 14/05
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...