Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-05-2021՝ ժամը 15:35-ին

220860

208454

8083

4323
Service
...
TERT.AM
12:13 04/05
TERT.AM

Անկախ նրանից՝ որը կլինի իշխող քաղաքական ուժը, ՀՀ-ն պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի․ Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

Մինչ այսօր իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում ընդգծելու Ադրբեջանի, Թուրքիայի հետ հնարավոր բարեկամությունը, անգամ ասել էին՝ հարմար առիթ է հայ-ադրբեջանական բարեկամություն հաստատելու համար։ Սա ուղղակիորեն հակասում էր մեր պետական քաղաքականությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Մեր պետական քաղաքականությանը պետք է վեր բարձրացներ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը, որն արտահայտվում էր էթնիկ զտումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, գերիների խոշտանգումներով և սպանությամբ։ Սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են, և, բնականաբար, այսպիսի գործողություններ իրականացնող պետության հետ որևէ բարեկամական կապ հաստատելը հնարավոր չէր լինի»,-ասաց նա՝ նշելով, թե այսօր ԱԺ նիստին իշխող խմբակցության որոշ պատգամավոր ընդգծված ձևով արտահայտեցին իրենց կարծիքը, որ Ադրբեջանը կարմիր գծերն անցել է։

«Անկախ նրանից՝ որը կլինի իշխող քաղաքական ուժը, մեր պետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի, մինչև նրանց ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին չբերի պատասխանատվության դաշտ։ Դրանից հետո արդեն կարելի է խոսել այդ պետությունների հետ բարեկամության մասին։ Եթե նրանք շարունակում են հանցագործություններ կատարել, ու մեր իշխող խմբակցության պատգամավորներից շատերը խոսում են բարեկամության մասին, սա ուղղակի հակասություն է»,-ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց հանրային խոսքում պետք... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...