Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-05-2021՝ ժամը 15:23-ին

220860

208454

8083

4323
Service
...
NEWS.AM
12:18 04/05
NEWS.AM

Միջազգային ատյաններում Ադրբեջանը երբեմն ներկայացնում է մեր պատգամավորների խոսքը, որպես մեր հակափաստարկ. Տարոն Սիմոնյան

Մինչեւ այսօր իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության շատ ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում ընդգծելու Ադրբեջանի հետ հնարավոր բարեկամությունը, անգամ խոսքերի մեջ ասել էին, որ հարմար առիթ է հայ-ադրբեջանական բարեկամություն հաստատելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով  նրան, որ րոպերեն առաջ ինքը հայտարարել էր, որ ուրախ է, որ «Իմ քայլի» գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականության, ինչը վրդովմունք էր առաջադրել «Իմ քայլի» պատգամավորների շրջանում:

«Սա վեր պետք է բարձրացնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության շարունակակությունը, որն արտահայտվում էր էթնիկ զտումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, գերիների խոշտանգումներով եւ սպանությամբ, նաեւ նրանց պատանդ պօահելով: Սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են: Այսպիսի գործողություններ անող պետության հետ որեւէ բարեկամական կապեր հաստատել  հնարավոր չէր լինի: Իմ խոսքն ուղղված էր նրան, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ ընդգծված հայտարարեցին, որ Ադրբեջանը բոլոր կարմիր գծերն անցել է եւ շարունակում է իր այդ քաղաքականությունը: Ես էլ շնորհակալություն հայտնեցի, որ վերադարձել են այս հուն»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը նկատեց, որ պատգամավորները, պաշտոնյաները պետք է իրենց հանրային խոսքում շատ ուշադիր լինեն, որովհետեւ դա օգտագործվում է մեր դեմ միջազգային ատյաններում. «Դուք գիտեք, որ Հայաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ արդեն իսկ դատական գործընթացներ սկսել է ՄԻԵԴ-ում, հիմա նաեւ այլ իրավական գործընթացներ են գնում: Այս ատյաններում ադրբեջանական կողմը երբեմն նաեւ ներկայացնում է մեր պատգամավորների խոսքերը, որպես մեր պահանջներին հակափաստարկ: Արդյոք սա հայանպաստ քաղաքականության դրսեւորում է՝ տալ հակառակորդին հնարավորություն քո դեմ դատական կամ իրավական այլ գործընթացներում փաստարկներ ներկայացնի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ արձագանքելով իմքայլականների ելույթներին, ովքեր դատապարտել էին Արցախում, մասնավորապես՝ Շուշիում ադրբեջանական վանդալիզմը, ամբիո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...