Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-05-2021՝ ժամը 16:59-ին

220860

208454

8083

4323
LRAGIR.AM
12:18 04/05
LRAGIR.AM

Գործընկերություն՝ հանուն Արցախի

Aurora Dialogues քննարկումներ. համընդհանուր հարթակ՝ հասկանալու Արցախի կարիքները եւ հստակեցնելու առաջնահերթությունները
2020 թ. պատերազմից հետո Արցախում վիճակը կայունացնելու, Արցախն ամրապնդելու եւ վերականգնելու համար անվտանգության, սոցիալական եւ տնտեսական խնդիրներից բացի, հատուկ առաջնահերթություն են  մարդկային ռեսուրսներն ու բարձրորակ մասնագետների ապահովումն Արցախում՝ տեղում մասնակցելու վերականգնման աշխատանքներին․ այս եզրակացությանը եկան մայիսի 2-ին  Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցած Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման մասնակիցները։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համախմբել էր «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղի եւ սփյուռքի  կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ինչպես նշեց քննարկման մոդերատոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը, այս հավաքն ավելի շատ կարիքների, կարողությունների քարտեզագրում էր՝ հասկանալու աշխատանքի ծավալը, ուղղություններն ու հնարավորությունները հետագա աշխատանքը կազմակերպելու համար:
«Սա կարեւորագույն միջոցառում է, որն արտահայտում է նաեւ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը, երբ դժվարին պահին օգնություն ստացողներն օգնում են այլոց։ Շատերը կարող են ունենալ գաղափարներ, չունենալ միջոցներ, ոմանք՝ միջոցներ, չունենալով գաղափարներ, ոմանք էլ տեղում կարող են ունենալ կարողություններ։ Այստեղ կհամադրենք գաղափարներն ու կարողությունները։ Սա  զուտ միջոցառում չէ, այլ աշխատանքի մեկնարկ»,- հայտարարեց Վաչե Գաբրիելյանը։
«Ավրորան՝ Արցախին» ծրագրի մեկնարկից ի վեր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար (մոտ 880 մլն ՀՀ դրամ) է հատկացրել՝ աջակցելով տեղական եւ միջազգային գործընկերների կողմից իրագործվող 75 նախագծի Արցախում եւ Արցախի համար: «Ավրորան» շարունակում է իր այս առաքելությունը եւ մտադիր է ընդլայնել իր գործունեությունը:
Ներկաներին ողջունելով՝ նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը խոսեց միասնական ուժերով Արցախը վերականգնելու եւ ավելի ուժեղ Արցախ ու Հայաստան կառուցելու մասին. ««Ավրորայի» աջակցությունն Արցախին ոչ միայն նվիրաբերվող գումարներն են, այլեւ այն, որ մենք կամուրջ լինենք եւ պահենք այդ կամուրջը, որը մի կողմից մենք ենք, մեր հայկական ոգին, ինքնությունը, իսկ մյուս կողմից՝ աշխարհին միանալու ու միացնելու այդ կապը։  Մենք պետք է ուժեղ երկիր կառուցենք։ Ես վստահ եմ, որ  կարող ենք»։
««Գործընկերություն հանուն Արցախի»՝ սա ոչ միայն միջոցառման անունն է, այլեւ «Ավրորայի» գործունեության փիլիսոփայությունը։ Երբ մենք ինչ-որ նախագիծ ենք սկսում, ամեն ինչ անում ենք գործընկերների հետ։ Երբ պատերազմն սկսվեց անցած աշնանը, «Ավրորայի» համահիմնադիրներն անմիջապես արձագանքեցին եւ 1 մլն դոլար նվիրաբերեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Պատերազմի ավարտից հետո «Ավրորան» առաջիններից էր, որ հատկացրեց եւս 1 մլն դոլար պատերազմից տուժածների համար»,- նկատեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը փաստեց, որ պատերազմի հետեւանքով կա 39.000 ներքին կամ բռնի տեղահանված անձ, որոնք այսօր անտուն են, գործ ունենք 4 հազարից ավելի զոհվածների ընտանիքների, 10 հազար վիրավորների, անհետ կորածների, գերիների հետ, ինչն առաջ է բերում նաեւ հոգեկան առողջության լուրջ հարցեր: Այս խնդիրները եւ դրանց լուծումները հասկանալու համար որպես հարթակ նա կարեւորեց նախաձեռնած քննարկումը․ «Ես՝ որպես արցախցի, որպես Արցախի կառավարության ներկայացուցիչ, շնորհակալ եմ, որ ձեր սիրտը բաբախում է հայրենիքի նաեւ այդ կտորի համար: Շնորհակալ եմ «Ավրորային» եւ ներկաներին՝ Արցախին օգնելու իրենց ջանքերի համար»։
«Հայաստանում է գտնվում Արցախից տեղահանված 6.300 ընտանիք՝ մոտ 25.000 մարդ։ Պետք է համախմբվենք եւ համախմբված կառուցենք տունդարձի ճանապարհը»,- ավելացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը:
«Շատ կարեւոր է այս հաթակն այն իմաստով, որ այն նաեւ հնարավորություն է տալիս մեզ բոլորիս քննարկելու կարիքները՝ անմիջական, միջնաժամկետ եւ երկարատեւ ժամակահատվածում, ու տեսնել, թե ինչպես կարող ենք համադրել մեր կարողությունները: Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջազգային կառույցները կարողանան ծրագրեր իրականացնել Արցախում»,- իրենց կատարած քայլերի մասին խոսեց ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Կարեն Դադուրյանը:
«Գործընկերություն՝ հանուն Արցախի» միջոցառման ընթացքում կազմակերպվեցին ոլորտային չորս աշխատարաններ, որտեղ մասնագետները քննարկեցին կարիքներն՝ ըստ ոլորտների եւ փորձեցին կազմել աշխատանքային քայլերի հաջորդականությունը: Աշխատարաններին առցանց միացան նաեւ առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր անկյուններից: Առողջապահության ոլորտի աշխատարանը վարում էր «Արաբկիր» բժշկական կենտրոն-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, Կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը, կրթության եւ մշակույթինը՝ «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, տնտեսական զարգացման թեմայով աշխատարանը վարում էր Արցախի նախագահի՝ զարգացման ծրագրերի գծով խորհրդական, Impact Hub Yerevan հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Վահե Քեուշգերյանը, իսկ սոցիալական հարցերինը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
Զուգահեռ աշխատարաններում ներկայացվեցին Արցախում պատերազմի հետեւանքների գնահատման նպատակով իրականացված՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետազոտության նախնական արդյունքները:
«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ այս պահին Հայաստանում գտնվող արցախցիների 30%-ը պատրաստ է հենց վաղը վերադառնալ Արցախ, 40%-ը պատրաստ է գնալ, եթե այնտեղ լինեն բնակության եւ այլ պայմաններ, միայն 30%-ն է, որ երկմտում է դեռ: Սա շատ լավ ցուցանիշ է»,- նկատեց Միրա Անտոյանը: Նա անդրադարձավ նաեւ սոցիալական հարցերի աշխատարանի քննարկումներին եւ կարեւորեց հատկապես տեղական կարողությունների զարգացումը, մասնագետների ներգրավումը Հայաստանից եւ սփյուռքից, ինչպես նաեւ կադրերի պատրաստումը հենց Արցախում:
Առողջապահության աշխատարանի քննարկումներն ամփոփեց Արա Բաբլոյանը՝ խնդիրներից առանձնացնելով հատկապես պատերազմի հետեւանքով մասնագիտական ներուժի կորուստն ու  ենթակառուցվածքներին հասցված վնասը, ինչպես նաեւ կարեւորեց համախմբված քննարկումները . ««Ավրորան» տվեց հնարավորություն, որ իրար ճանաչեն հիմնական կազմակերպությունները, որոնք աշխատել են Արցախի համար, որպեսզի նրանք շարունակեն աշխատել համագործակցելով: Դրա համար ստեղծվեց նախարարությանը կից մի համակարգող խորհուրդ, որը պետք է մի կողմից օգնի մշակել ռազմավարություն առողջապահության զարգացման համար, մյուս կողմից օգնի համակարգել այն ամբողջ օգնությունը, որը պետք է տրամադրվի Արցախին՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ առումով»:
Տնտեսական զարգացման աշխատարանում մոդերատոր Վահե Քեուշգերյանը եւ մասնակիցներն առանձնացրել էին մի քանի ոլորտներ, որոնց շուրջ էլ ընթացան քննարկումները՝ արտադրություն, գյուղատնտեսություն, սոցիալական ձեռներեցություն, քաղաքաշինություն, ենթակառուցվածքների տարածքային կառավարում: Պարոն Քեուշգերյանն առանձնացրեց Արցախի տնտեսության վերականգնման եւ զարգացման հնարավորություններից մի քանիսը․ «Թեթեւ արդյունաբերության մասով, օրինակ՝ կան կարի արտադրամասեր, եւ մեր առաջնահերթությունը դրանց աշխատանքը վերականգնել ն է: Մեզ հուզող հարցերից է նաեւ գորգի արտադրությունը, որ եղել է մեզ մոտ հազարավոր տարիներ, բայց հիմա գործարան ունեն... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...