Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-05-2021՝ ժամը 16:11-ին

220860

208454

8083

4323
Service
...
FACTOR.AM
13:19 04/05
FACTOR.AM

Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է Ադրբեջանին օգնություն տրամադրելու մասին․ The Hill

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախագահի վարչակազմը երկարաձգել է 907-րդ փոփոխության կասեցումը․ սա թույլ է տալիս ամերիկյան օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որն ի սկզբանե սահմանափակվել էր Բաքվի՝ իր հարևան Հայաստանի հետ հակամարտության ու Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության պատճառով։ Այս մասին գրում է The Hill-ը։
Այն տարածվում է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ փոփոխության վրա, որն ամեն տարի տեղի է ունենում 2002 թվականից ի վեր և թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե պետքարտուղարը հաստատում է, որ այդ օգնությունը չի նպաստում տարածաշրջանում հակամարտության սրմանը։
Ապրիլի 26-ին Կոնգրեսին ուղարկված ծանուցագրում, որը հայտվել է The Hill-ի տրամադրության տակ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ այդպիսի օգնությունն Ադրբեջանին «չի խաթարի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակման համար»։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այս որոշումը դատապարտվել է ամերիկահայ համայնքի կողմից, ընկալվել որպես դավաճանություն՝ Բայդենի կողմից անցյալ ամիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո։
«Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կապված է նրա պատասխանատվության հետ, որը ներառում է Ադրբեջանին չզինելն ու չնպաստելը՝ այս հանցագործությունն ավարտին հասցնել»,- ասել է ANCA-ի տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Նախագահ Բայդենի կողմից ցանկացած գործողություն, որը կանաչ լույս է տալիս ԱՄՆ օգնությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին, հակասում է նրա հստակ դիրքորոշմանը և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բլինքենը նաև նշել է, որ Բաքվին ամերիկյան օգնության տրամադրումն «անհրաժեշտ է՝ աջակցելու ԱՄՆ ջանքերին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ԱՄՆ զինված ուժերին կամ նրա կոալիցիոն ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...