Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-06-2021՝ ժամը 22:59-ին

224167

215999

3672

4496
Service
...
ARMENPRESS.AM
13:01 09/05
ARMENPRESS.AM

Այսօրվանից սկսած պետք է ոտքի կանգնեք. Մարուքյանը վստահ է՝ նոր հաղթանակներ լինելու են

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ նոր հաղթանակներ լինելու են, դրա համար նաև կարևորում է աշխարհի տարբեր ծայրերում սփռված հայության համախմբումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում:
«Այս օրը նշվել է որպես Եռատոն, այսինքն՝ հաղթանակի օր, Մայիսի 9-ը, երբ մեր պապերը ֆաշիզմի դեմ հաղթանակ են տարել, Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը և Մայիսի 9-ը՝ Արցախի pաշտպանության բանակի հիմնադրման օրը: Յուրաքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, այսինք հաղթանակը դարձնել ուժեղ պետություն: Այն մարտահրավերը, որը մեզ նետվեց 2020-ին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել»,-ասաց Մարուքյանը:
Նա նկատեց, որ այս տարի այս օրը ևս մարդիկ իրար շնորհավորում են, բայց տրամադրություն չկա, բոլորը կոտրված են: «Եվ այս իմաստով ես ուզում եմ ասել հետևյալը՝ այսօրվանից սկսած պետք է ոտքի կանգնենք, որովհետև այն, ինչ եղել է, «1:1» է. «1:0» էր, դարձել է «1:1», և դա կարող է դառնալ «2:1», «3:1»՝ ի օգուտ մեզ, եթե մենք կարողանանք ուժեղ պետություն կառուցել: Իսկ մենք կարող ենք ուժեղ պետություն կառուցել, 10 մլն-անոց ազգ ենք»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
Նա շեշտեց, որ հայկական բանակը ամենահզոր կերպով պատերազմել է, կենաց-մահու կռիվ է տվել, տարածաշրջանում տասնյակ տարիներ այսպիսի պատերազմ չի եղել: «Մենք ապացուցել ենք, որ կռվող ազգ ենք, մենք ապացուցել ենք, որ մինչև վերջ կարող ենք կռվել: Բաներ կան, որոնցով պետք է շարունակել հպարտանալ ու դրա վրա կառուցել, ոչ թե հուսահատվել և մտածել, թե ամեն ինչ կորած է և վերջ»,-նշեց նա:
Մարուքյանը վստահ է, որ նոր հաղթանակներ լինելու են, դրա համար կարևորում է համախմբումը: «Մեզ պետք  10 մլն հայի երկիրը դարձնել Հայաստանը»,-ասաց  նա ու հայտնեց, որ հա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...