Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-06-2021՝ ժամը 22:35-ին

224167

215999

3672

4496
Service
...
ARMENPRESS.AM
13:10 09/05
ARMENPRESS.AM

Լավ, արդյունանվետ, կառուցողական․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Սերգեյ Լավրովի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է համարում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոպիրկինը այս մասին ասաց մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ամփոփելով Սերգեյ Լավրովի Հայաստան այցելությունը։
«Քննարվել է  հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչները տվել և տալու են գնահատականներ։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին լիովին համապատասխան»,- ասաց Կոպիրկինը։
... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...