Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-07-2021՝ ժամը 16:23-ին

229603

219502

5497

4604
Service
...
1LURER.AM
16:27 19/06
1LURER.AM

ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրություններին ակնկալում է իրավահպատակ վարքագիծ

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Այս կապակցությամբ դատախազությունը հարկ է համարում հիշեցնել հետևյալը:
Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ:
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրա կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-6 տարի ժամկետով:
Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝
հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,
որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,
առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ,
որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,
հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար:
Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Արգելվում է նաև՝
բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձևով քվեարկելը,
շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող  լուսանկար կամ տեսաձայնագրությ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
13:50 29/07
168.AM

Ելքը փակուղուց
Մանրամասներ
  
Բեռնվում է...