Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-07-2021՝ ժամը 16:59-ին

229603

219502

5497

4604
AYSOR.AM
17:53 19/06
AYSOR.AM

Սա քաղաքական հետապնդում է՝ հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից. Սամվել Սողոմոնյան՝ Արմեն Չարչյանի գործի մասին (Տեսանյութ)

Այս պահին տեղի է ունենում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի գործով դատական նիստը: Չարչյանը ձերբակալվել էր երեկ: Համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։

«Այն, ինչ տեղի է ունենում պրոֆեսոր Արմեն Չարչյանի շուրջ, երկու բաղադրիչ ունի՝ իրավական ու մարդկային, բարոյական», - լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը:

Իրավական բաղադրիչի մասով Սողոմոնյանը նկատեց, եթե որևէ անհայտ անձի կողմից արված ձայնագությունը տրամադրվում է իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինների պարտավորությունն է փորձաքննության ենթարկել ձայնագրությունը, հավաստիանալ, որ դրանում լսվողը համապատասխանում է Արմեն Չարչյանի ձայնին և մոնտաժված չէ: Եվ միայն փորձաքննությունից հետո է հնարավոր քրեական գործի հարուցում և սանկցիաներ:

«Իմ տեղեկություններով, մինչ այս պահը չկան փորձաքննության արդյունքներ և չկա եզարակցություն, որ իրավունք կտա այդ ձայնագրությունը որպես ապացույց կիրառել: Դիցուք, քրեական գործ եք հարուցել, ինչո՞ւ եք ձերբակալում այդ հարգարժան պրոֆեսորին: Գործը հարուցեք, համապատասխան ընթացակարգերով սահմանված ձեր գործողությունները արեք, ինչո՞ւ եք ազատությունից զրկում մի ան... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
13:50 29/07
168.AM

Ելքը փակուղուց
Մանրամասներ
  
Բեռնվում է...