Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-07-2021՝ ժամը 16:23-ին

229603

219502

5497

4604
Service
...
SHABAT.AM
18:25 19/06
SHABAT.AM

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն հայ-իրանական բարեկամական հար...

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ
Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լրատվական ծառայությունից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Ռայիսի,
Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։
Լիահույս եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրկների միջև հարաբերություններում։ Վս... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
13:50 29/07
168.AM

Ելքը փակուղուց
Մանրամասներ
  
Բեռնվում է...