Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-08-2021՝ ժամը 21:59-ին

231322

220617

6073

4632
Service
...
ARMENIASPUTNIK.AM
21:31 21/07
ARMENIASPUTNIK.AM

Նույն «կարտերի կալոդը» խառնում են. Քոչարյանը՝ պաշտպանության նախարարի փոփոխության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Պաշտպանության ոլորտում տեղի ունեցող փոխատեղումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համեմատում է խաղաքարտերը խառնելու ու դրանցից պատահական մեկն ընտրելու հետ։ Նման համեմատությւն նա արեց այսօր երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում` մեկնաբանելով պաշտպանության նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանին Արշակ Կարապետյանով փոխարինելու Փաշինյանի որոշումը։
© Sputnik / Asatur Yesayants
Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

«Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ։ Դուք լո՞ւրջ եք վերաբերվում նման կարգի նշանակումներին։ Նույն «կարտերի կալոդը» այսպես խառնում են ու այդ «կալոդից» ինչ–որ դեմքեր են քաշում»,– ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ նման կարգի փոփոխություններին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ, իր գնահատմամբ, դրանք ոչ թե մտածված ու լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են, այլ «փոփոխություն` փոփոխության համար»։

«Նույն կադրային բանկով ինչ–որ վերափոխումներով իմիտացիա ստեղծել, թե ինչ–որ բան ենք անում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է բանակի ներկա վիճակին, Քոչարյանի խոսքով, բանակի ներսում այսօր էական ոչինչ չի կատարվում։

«Մենք չգիտենք մեր մարդկային կորուստների հստակ թիվը, չի հրապարակվել նաև նյութական կորուստների մասին, չգիտենք, թե ինչ ծրագրեր են իրականացվում բանակի մարտունակությունը... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...