Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-08-2021՝ ժամը 20:23-ին

231322

220617

6073

4632
Service
...
NEWS.AM
21:38 21/07
NEWS.AM

Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ. Ռոբերտ Քոչարյան

Գիտեք, ես հիմա ոչնչից չեմ զարմանա, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն  ամենը ինչ եղավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ, այո նախապառտրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը նշանակում է` պետք է խաչ քաշել Ղարաբաղի վրա: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի հարցին, թե այս իրավիճակում ինչպես մենք պետք է պահենք մեզ, Քոչարյանն ասաց, որ վերջին մի քանի ամիասների ընթացքում, մենք ականատես ենք եղել այնպիսի հայտարարությունների Հայաստանի նկատմամբ, որոնք անընդունելի են եւ որոնց նկատմամբ Հայաստանը արձագանք չի տվել:

«Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս  կերպ: Ավելին ասեմ, այս ամենը օգտագործվում է Հայաստանի կողմից, հենց ներքաղաքական նպատակների համար: Ես կկրկնեմ այդ միտքը` պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնել հենց այդ վախերի միջոցով, կառավարվող վախերի միջոցով եւ դոզան ավելացնելով հասնում ես քո նպատակին ներսում: Իռացիոնալ մտածելակերպ է, բայց երբ աշխատում է վախի ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...