Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-08-2021՝ ժամը 20:47-ին

231322

220617

6073

4632
Service
...
TERT.AM
20:54 21/07
TERT.AM

Հնարավոր է՝ նախապատրաստվում է համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման. սա նշանակում է խաչ քաշել Արցախի ապագայի վրա. Քոչարյան

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին։

Քոչարյանը նշել է՝ հնարավոր է`հիմա նախապատրաստվում է համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչման Հայաստանի կողմից. «Իսկ սա նշանակում է ուղղակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա»:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հնչել են հայտարարարություններ՝ ուղղված Հայաստանին, որոնք ստորացուցիչ են և անընդունելի:

«Այդ հայտարարությունների նկատմամբ Հայաստանը որևէ արձագանք չի ունեցել, մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ, իմ տպավորությամբ՝ այս ամենը օգտոգործվում է Հայաստանի կողմից հենց ներքաղաքական նպատակների համար: Պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնում են կառավարվող վախերի միջոցով»,նշեց նա:

ՀՀ 2-րդ նախագահը ընդգծեց, որ արտահերթ ընտրությունները չեն լուծել իրենց առաջ դրված խնդիրը, այսինքն՝ չեն լուծել այն հանգամանքները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի:

«Այն, ինչ կատարվել է 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսին, միշտ հետապնդելու է այս քաղաքական թիմին իրենց ամբողջ կյանքի ընթացքում, մոտ 400.000 մարդ քվեարկել է այն քաղաքական ուժին, որոնք այս իշխանություններին համարում էին դավաճան և կապիտուլյանտ, այս մարդիկ մնացել են Հայաստանում»    ,- ընդգծեց Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի ղեկավարը մանրամասներ ներկայացրեց իր՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին և նշեց, որ շարունակ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...