Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 21-09-2021՝ ժամը 17:59-ին

254436

236968

12307

5161
Service
...
ARARATNEWS.AM
23:36 21/07
ARARATNEWS.AM

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Կիպրոսի Վարոշա շրջանի վերաբերյալ հայտարարություն անելու հնարավորությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի Կիպրոսում տիրող իրավիճակին նվիրված նիստում կարող է Վարոշա շրջանի կարգավիճակը փոխելու ծրագրերի հետ կապված հայտարարություն անել, ինչը աջակցություն է գտել Թուրքիայի կողմից: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Բրայան Ֆլինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Այժմ աշխատում ենք այդ հարցի վերաբերյալ փաստաթղթի վրա», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա Վարոշա շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա չի հստակեցրել, թե դա ինչ փաստաթուղթ է լինելու:
Միեւնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Իռլանդիան կողմ է «հստակ ազդանշան ուղարկելուն»՝ տարածաշրջանի կարգավիճակի փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ:
Չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանային նիստ է անցկացնելու կիպրոսյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որը նախատեսված էր անցկացնել հունիսի վերջին: Սակայն երեքշաբթի թուրք կիպրոսցիների առաջնորդ Էրսին Թաթարի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Վարոշա շրջանի վերաբերյալ արված հայտարարությունները Անվտանգության խորհրդի անդամների կողմից կղզում տիրող իրավիճակի վրա իրենց ազդեցությունը դիտարկելու անհրաժեշտություն են առաջացրել: Քանի որ հանդիպումը պաշտոնապես չի հրավիրվել Վարոշա շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար, Թուրքիայի ներկայացուցիչները դրան չեն մասնակցում:
Ըստ Cyprus Mail թերթի՝ թուրք կիպրոսցիների առաջնորդ, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարը երեքշաբթի Նիկոսիայի թուրքական հատվածում անցկացվող զորահանդեսին հայտարարել է, որ Վարոշա շրջանի մի մասը ապառազմականացվելու եւ հատկացվելու է կիպրոսցի հույն սեփականատերերին: Նա ավելացրել է, որ այն սեփականատերերը, ովքեր դիմում են ՀԿԹՀ-ի կողմից ստեղծված անշարժ գույքի հանձնաժողովին, իրավունք կունենան վերադառնալ Վարոշա եւ տնօրինել իրենց ունեցվածքը: Զորահանդեսին ներկա Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ողջունել է որոշումը՝ ասելով, որ այն ձեռնտու կլինի բոլոր կողմերին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվական բանաձեւի համաձայն՝ Վարոշան, որը գտնվում է կղզո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...