Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 21-09-2021՝ ժամը 17:11-ին

254436

236968

12307

5161
NEWS.AM
09:10 05/08
NEWS.AM

Արթուր Դավթյանին ու Սիմոն Մարտիրոսյանին մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոցում» (ֆոտոշարք)

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում կրկին հնչեց հայկական զուռնա-դհոլը. հայ երկրագուները մեծ շուքով դիմավորեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրներին: Օգոստոսի 5-ին` ժամը 03:55-ին, Տոկիո-Վիեննա-Երեւան չվերթով օլիմպիական Տոկիոյից հայրենիք վերադարձան ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն (109 կգ) ու Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ մարզիչներ Վիգեն Խաչատրյանի եւ Հայկ Նազարյանի հետ:

Օլիմպիական մեդալակիներին դիմավորելու էին եկել Սիմոն Մարտիրոսյանի եւ Արթուր Դավթյանի ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության եւ ծանրամարտի տղամարդկանց հավաքականների բոլոր անդամները: Դիմավորողներից ամենակրտսերը Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանի 2-ամյա դուստրն էր, որը, քնի դեմ համառորեն պայքարելով, մեդալակիներին Հայաստան բերող ինքնաթիռի վայրէջքից հետո ավելի քան 2 ժամ սպասեց չեմպիոն հոր դուրս գալուն եւ գրկում հայտնվելուն: Օլիմպիական մեդալակիներին զուռնա-դհոլով դիմավորելու նախաձեռնությունը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանինն էր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում պատմական նվաճում գրանցեց՝ 41 տարվա դադարից հետո անկախ Հայաստանին բերելով առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին չդիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաեւ իշխանության որեւէ ներկայացուցիչ: Դերենիկ Գաբրիելյանի հետ ներկա էր միայն ԿԳՄՍ նախարարության սպորտի և քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Չնայած ուշ գիշերվան, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրներին օդանավակայանում մեծ թվով երկրպագուներ էին սպասում: Սիմոն Մարտիրոսյանին եւ Արթուր Դավթյանին դիմավորեցին չեմպիոններին վայել, ծափերով, կոչերով ու դափնիներով, որոնք Հայաստանի պատվիրակության անդամներին հանձնեց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրելյանը: Վերջում, նախքան օդանավակայանը լքելը, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Մկրտչյանը, Սամվել Գասպարյանն ու մյուսները Սիմոն Մարտիրոսյանի պարանոցից հանեցին Տոկիո-2020-ի արծաթե մեդալն ու փոխչեմպիոնին օդ «թռցրին»: Արծաթե մեդալն ավելի ուշ «վերադարձավ» կրկնակի օլիմպիական փոխչեմպիոնի պարանոցին:

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել է դեռեւս 3 մեդալ՝ երկու արծաթ եւ մեկ բրոնզ: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
1LURER.AM
13:00 21/09
1LURER.AM

Լուրեր 13:00 | 21.09.2021
Մանրամասներ
  
Բեռնվում է...