Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-10-2021՝ ժամը 03:23-ին

280294

253146

21394

5754
Service
...
1LURER.AM
16:46 13/10
1LURER.AM

Ալեն Սիմոնյանը և Շահեն Թանաշյանը քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին և գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենիքի հզորացմանը միտված մեր երկրում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են ՀԲԸՄ Կանադայի կառույցի առաջնահերթությունները՝ ուղենշելով այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվելու են Հայաստանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը: Այս համատեքստում Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանը ներկայացրել է Սփյուռքում և մասնավորապես Կանադայում հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ առկա մոտեցումները... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...