Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-10-2021՝ ժամը 03:11-ին

280294

253146

21394

5754
Service
...
PRESIDENT.AM
17:11 13/10
PRESIDENT.AM

«Հայաստանը կարևոր գործընկեր է». Իտալական մամուլը լայնորեն լուսաբանել է Հայաստանի նախագահի առաջին պետական այցն Իտալիա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիայի Հանրապետություն կատարած պետական աննախադեպ այցը լայնորեն լուսաբանվել է իտալական, ինչպես նաև միջազգային զանգվածային լրատվության միջոցների կողմից:
Լրատվամիջոցները հատկապես ընդգծել են այն փաստը, որ սա Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում պետական առաջին այցն է Իտալիա:
Մասնավորապես, իտալական AskaNews-ը նշել է, որ նախագահ Սարգսյանի «պատմական այցն իրականացվել է Հայաստանի անկախության 30-րդ տարում»:
«Հայաստանը կարևոր գործընկեր է». Իտալիայի նախագահի այս խոսքերով է հեղինակավոր Agenzia Nova լրատվական գործակալությունն անդրադարձել երկու երկրների նախագահների միջև հանդիպումներին հաջորդած՝ մամուլի համար հայտարարություններին:
Agensir գործակալությունը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչած հայտարարություններին: «Մենք հավատում ենք, որ կարևոր է վստահել Մինսկի խմբի և համանախագահների գործողություններին՝ գտնելու խնդրի գոհացնող և հիմնավոր, բանակցային լուծման տարբերակը»,- նախագահ Մատարելլայի այս խոսքերն է մեջբերել լրատվամիջոցը:
Միլան քաղաքի հայտնի պարբերականներից մեկը՝ Mi-lorenteggio-ն, ևս լուսաբանել է նախագահների հանդիպմանը հաջորդած հայտարարությունները: Մասնավորապես, մեջբերելով Մատարելլայի հնչեցրած խոսքերը, լրատվամիջոցն արձանագրել է, որ՝ «Հայաստանն ու Իտալիան կարող են հպարտանալ մեծ ու ավանդական բարեկամական հարաբերություններով, որոնք աչքի են ընկնում շփումների ու համագործակցության բարձր մակարդակով»:
Իսկ Vivere Roma-ն նշել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը հերթական անգամ դրսևորվեց կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ Հայաստանի նախագահն առաջիններից մեկը զանգահարել էր նախագահ Մատարելլային:
Իտալական AskaNews և Today գործակալությունները նաև լուսաբանել են Իտալիայի նախագահական Քուիրինալե պալատում հայ գեղանկարիչների կտավների ցուցադրության բացումը, որին ներկա են գտնվել նախագահներ Արմեն Սարգսյանն ու Սերջիո Մատարելլան:
Պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից նախագահ Արմեն Սարգսյանի ընդունելությունը ևս լայնորեն լուսաբանվել է իտալական հայտնի հեռուստաընկերությունների ու լրատվական գործակալությունների կողմից, որոնց շարքում են Corriere della Sera-ն, La Sicilla-ն և այլ լրատվամիջոցներ:
Նույն օրը նախագահ Սարգսյանն այցելել էր Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկը՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարան: Համալսարանի պաշտոնական էլեկտրոնային հարթակը՝ Uniroma-ն, կարևորել է ՀՀ նախագահի այցը համալսարան, քանի որ հենց այս այցի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է Լա Սապիենցա համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին և ստորագրվել է համապատասխան հուշագիր:

Աշխարհի հնագույն համալսարաններից մեկի՝ Բոլոնիայի համալսարանի պաշտոնաթերթը լայնորեն լուսաբանել է նախագահ Սարգսյանի այցն այդ բարձրագույն ուսումնական հաստատություն: Արձանագրվել է, որ ՀՀ նախագահին շնորհվել է կրթօջախի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալը, որին մինչ օրս արժանացել են քաղաքականության, գիտության և մշակույթի ոլորտներում գործունեություն իրականացրած ականավոր դեմքեր:
Նախագահ Սարգսյանն Իտալիա կատարած պետական այցն ամփոփել է Agenzia Nova-ին տված հարցազրույցում՝ մասնավորապես նշելով, որ «այցի նպատակն էր զարգացնել հայ-իտալական հարաբերություններն ու դրանք բարձրացնել նոր մակարդակի»: Խոսելով այցի ընթացքում տեղի ունեցած բարձրա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...