Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-10-2021՝ ժամը 03:23-ին

280294

253146

21394

5754
Service
...
ARMSPORT.AM
21:56 13/10
ARMSPORT.AM

Բավարիայի պաշտպանը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի խաղացող Լուկաս Էրնանդեսը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման իր ներկայիս կնոջը՝ Ամելիա դե լա Օսա Լորենտեին մոտենալու արգելքը խախտելու համար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Մադրիդի Բարձրագուն դատարանի պրես-ռելիզում։
Դեռ 2017-ին, երբ նա «Ատլետիկոյի» խաղացող էր, ծեծել էր դե լա Օսա Լորենտեին, որն այն ժամանակ ֆուտբոլիստի ընկերուհին էր։ Տեղի դատարանը գործը քննելուց հետո վճիռ էր կայացրել․ 31 օր հասարակական աշխատանք և 500 մետրից ավելի ընկերուհուն մոտենալու արգելք։
Ավելի ուշ զույգը վերամիավորվեց և հենց 2017-ին էլ կայացավ նրանց հարսանիքը։ Այնուամենայնիվ Ամելիին մոտենալու արգելքը պահպանվեց, իսկ այս ամառ Լուկասը նրա հետ հանգստի էր մեկնել։ Դատարանը դա համարել է արգելքի խախտում ու ֆուտբոլիստին 6 ամիս ազատազրկման դատապարտելու վճիռ կայացրել։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ ֆուտբոլիստն արդեն բողոք է ներկայացրել այս որոշման դեմ, որի քննությունը կկայանա հոկտեմբերի 19-ին։... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...