Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-10-2021՝ ժամը 05:23-ին

280294

253146

21394

5754
Service
...
SHABAT.AM
21:54 13/10
SHABAT.AM

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացու...

Հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին:  Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Հանդիպման սկզբում Էլիան Շահվայնը թիմի անունից շնորհավորեց Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնեց՝ նման ձևաչափի հանդիպում կազմակերպելու համար:
Հանդիպման նպատակն էր Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին ներկայացնել ԿԽՄԿ-ի կողմից մարզում իրականացված աշխատանքները, մասնավորապես 2020 թվականի պատերազմյան և հետպատերազմյան ժամանակահատվածում, խոսել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին:
Ողջունելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցը մարզպետարան՝ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան ժամանակահատվածում սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:
Մարզպետը իրականացվող աշխատանքներում հատկապես կարևորեց անհետ կորածների խնդիրը՝ ԿԽՄԿ պաշտպանության գործառույթները համակարգող ստորաբաժանման ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով այդ հարցին:
ԿԽՄԿ պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելը խոսեց 2020 թվականի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանում գտնվող գերիների պարբերական այցելությունների և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման, նրանց ընտանիքների հետ կապի ապահովման և այլ ուղղություններով իրենց կողմից իրականացվող տարաբնույթ աշխատանքների մասին, նշելով, որ ԿԽՄԿ-ն անում է ամեն հնարավոր բան՝ խնդիրների լուծման համար:
ԿՄԽԿ Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնը անդրադարձավ հակամարտության սրացման հետևանքով Գեղարքունիքի մարզում տուժած համայնքներին ցուցաբերած մարդասիրական խնդիրներին՝ կարևորելով մարզի սահմանամերձ բնակավայրերի առողջապահական հաստատություններին տրամադրած տեխնիկական, դեղորայքային և նյութական աջակցության, կրթական հաստատություններում ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման, հյուրընկալ ընտանիքներին ֆինանսապես աջակցելուն ուղղված հարցերը:
«ԿՄԽԿ աջակցության բաժնի միջոցով փորձում ենք սահմանամերձ բնակավայրերում աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին: Այդ նախագծի իրականացման համար ունենք մասնագետներ, ովքեր կարող են համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:
Այս պահին ընթացքի մեջ է մի կարևոր նախագիծ, որի շրջանակներում փորձում ենք դրամական աջակցություն ցուցաբերել 2020 թվականի հակամարտության սրացումից առավել տուժած Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...