Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 03-12-2021՝ ժամը 17:23-ին

339977

319476

12857

7644
Service
...
ARMENPRESS.AM
12:23 25/11
ARMENPRESS.AM

«Հայաստան» խմբակցությունը կողմ է տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն ոչ ՀՀ-ի ինքնիշխանության նվազեցման հաշվին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ չէ խաղաղությանը և Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների և ոչ ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:
Օհանյանը նկատեց, որ սահմանագծման և սահմանազատման համար անհրաժեշտ պայման է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ՝ մանավանդ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և փոխվստահություն: Եվ այդ ամբողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կառավարությունների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը, նպատակային է կիրառել միջազգային և ազգային նորմերով ամրագրած տեղեկություններ, որոնք հստակ բխում են ՀՀ շահերից: «Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան»,-ասաց Օհանյանը:
Նա հիշեցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների, Արցախի մեծ մասն օկուպացնելու և ՀՀ տարածք ներխուժելու մասին՝ շեշտելով, որ հիմա էլ չի փոխել իր հռետորաբանությունն ու հայատյացությունը, չի վերադարձնում հայ գերիներին: «Եվ սողացող պատերազմի սկզբունքներով, տարածքներ պոկելու մեթոդով իր համար իր իսկ GPS-ներով միակողմանի սահմանազատում և սահմանագծում է իրականացնում, հատկապես Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման անվան տակ՝ Զանգեզուրի միջանցքի ձևավորման համար»,- ասաց նա:
Խմբակցության ղեկավարը մեղադրեց գործող իշխանությանը այդ վիճակին հասնելու համար: Նա իշխանությանը մեղադրեց դիվանագիտական և բանակցային գործընթացի թերի գործադրման մեջ:
«Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը և սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների, ժամանակավրեպ և ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, մեր բոլորի կարծիքով, պետք է բացառեն Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակման և տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանը՝ ապա մենք կողմ ենք դրան: Սակայն՝ ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության ապահովան և ինքնիշխանության մակարդակի նվազեցման: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն այս հարցում անընդունելի են»:
«Մենք գտնում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառմ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
15:08 03/12
HRAPARAK.AM

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել
Մանրամասներ
  
Բեռնվում է...