Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 03-12-2021՝ ժամը 17:23-ին

339977

319476

12857

7644
Service
...
1LURER.AM
13:06 25/11
1LURER.AM

Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված. Անահիտ Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին ներկայացրեց իր դիտարկումը կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման վերաբերյալ:
«Դիտարկումը միանշանակ է. նախ` իհարկե դպրոցական արձակուրդներ երկարացնելը որոշակի դեր խաղաց, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ եթե մեր երկու լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը մոտավոր հաշվարկներով հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն, և այսօր երկու, այսինքն՝ լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը չպետք է թուլացնի, որովհետև մենք արդեն տեսել ենք՝ վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում, և նաև շատ կարևոր է արձանագրել, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում մենք պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք՝ իհարկե ԱՀԿ ռեկոմենդացիաների շրջանակներում և համաձայն, և պետք է լիարժեք հսկողություն սահմանենք իրավիճակի վրա և, ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, և դա պետք է արձանագրել, որ, համենայն դեպս, ինչպես 2020 թվականից կառավարում ենք կորոնավիրուսի համավարակը, առնվազն այլ երկրների հետ համեմատած մենք չենք կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ լավ է»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները:
Նա ասաց, որ այն բանից հետո, երբ մեր իրավապահ մարմինները սկսեցին գործել, ըստ էության, գրեթե վերացավ շրջանառվող լուրը կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ:
«Հիմա ակնհայտ է, որ այդ խնդիրը մասշտաբներ չունի, բայց բոլորին կոչ եմ անում այդպիսի գործունեություն չծավալել,- ասաց վարչապետը՝ նշելով, որ բարդության դեպքեր չկան,- 700 հազար մարդ պատվաստվել է, բարդության ոչ մի դեպք չունենք, որն արժանի է հիշատակման»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նկատեց՝ ալիքի տեմպի նվազմանը նպաստել են մի քանի հանգամանքներ, և առաջինը՝ պատվաստումների ցուցանիշի բարձրացումը:
«Հընթացս էլ մենք աշխատում ենք, որ այս տեմպը պահպանենք, և հաջորդիվ և՛ շտամների, և՛ ալիքների ժամանակ մեր բնակչության հանրային իմունիտետի շերտն ապահովված լինի»,- ասաց նախարարը՝ հայտնելով, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 1 մլն 168501 առաջին և երկրորդ պատվաստում, և բարդության որևէ դեպք չի գրանցվել:
«Մենք հստակ մոնիթորինգ ենք իրականացնում, արձանագրում ենք անգամ, երբ դիմում են քաղաքացիները ջերմության և այլ դեպքերում: Դա նորմալ է, դա նշանակում է՝ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են, և դա օրգանիզմի շատ նորմալ ռեակցիա է: Առաջին դեղաչափն արդեն ստացել է 761.820 քաղաքացի, ինչը կազմում է մեր մեծահասակ բնակչության 38.1 տոկոսը: Երկրորդ դեղաչափն արդեն ստացել է 406.681 քաղաքացի»,- ասաց նախարարը:
«Մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց մոտ առաջին երկու դեղաչափը ստանալուց հետո վեց ամիս անցել է: Մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատվաստումը: Մենք միանշանակ հետևում ենք ինչպես ԱՀԿ-ի մշակած ցուցումներին, նաև մեր երկրում առկա պատվաստանյութերի և՛ տեսականիով, և՛ քանակներով մենք լրիվ ապահովված ենք, և մեր քաղաքացիները կարող են իրենց ցանկությամբ ստանալ որ պատվաստանյութը կուզեն: Երկրորդ ամբողջական դեղաչափ ստացած արդեն բնակչության 20 տոկոսն ունենք»,- ասաց նա:
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը ընդամենը 1269 է, այսինքն՝ ընդամենը 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է, ինչը նաև ցույց է տալիս, որ վարակելիության առումով էլ պատվաստանյութերը մեզ ապահովում են պաշտպանությամբ և արդյունավետ են: «Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված. սա ևս շատ լավ ցուցանիշ է հանդիսանում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով վերարտադրողական առող... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
15:08 03/12
HRAPARAK.AM

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել
Մանրամասներ
  
Բեռնվում է...