Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 03-12-2021՝ ժամը 16:11-ին

339977

319476

12857

7644
Service
...
IRAKANUM.AM
13:13 25/11
IRAKANUM.AM

Ինչո՞ւ են պարգևատրվում Շիրակի կադաստրի՝ քրգործով անցնող աշխատակիցները․ կառույցի՝ ոչինչ չասող պատասխանը

Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել  էր, որ ՀՀ կադաստրի կոմիտեի  Շիրակի մարզային ստորաբաժանման մի քանի աշխատակիցներ՝ Գոհար Պողոսյանը, Արսեն Պողոսյանը, Աղունիկ Վարդանյանը, Արմինե Մուրադյանը, Ժորա Ոսկանյանը և Ալբերտ Գրիգորյանը ներգրավված են  Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքին պատկանող քրեական գործի մեջ, որը  հարուցվել է Շիրակի մարզի  քննչական կոմիտեում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  միանգամից երեք հոդվածներով։
Մեկը Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով է,  խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին է, մյուսը՝ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիքն է, 3-րդը՝ Քրեական օրենսգրքի  325 հոդվածի 1-ին մասով է, այսինքն՝ Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելն է։
Այս մասին մեզ տեղեկացրել էին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գրել էինք նաև, որ չնայած ծանր պատիժ սահմանող քրեական հոդվածների առկայությանն, այս աշխատակիցներն անհասկանալի պատճառներով խրախուսվում են իրենց  ղեկավարության կողմից՝ պետական բյուջեից ամենաամսյա, անդադար պարգևավճարներ ստանալով։
Ստացվում է, որ այս կառույցում ջատագովում են պետության դեմ ուղղված հանցագործությունները՝ պետությանը վնաս հասցնելու մեջ ներքաշվածներին պետական պարգևներ չխնայելով։
Irakanum.am-ը գրավոր դիմել էր  ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ շատ կոնկրետ հարց ուղղելով, թե քրեական գործի հարուցումից հետո վերոհիշյալ աշխատակիցներին հատկացվե՞լ են արդյոք պարգևավճարներ և եթե հատկացվել են, ապա՝ որքա՞ն գումար։
Կադաստրի կոմիտեից տրվել է մեր հարցման բովանդակության հետ ընդհանրապես առնչություն չունեցող, ոչինչ չասող  պատասխան։
Կադաստրի կոմիտեի պատասխանում գրված է հետևյալը․
« Ի պատասխան ձեր հարցման, հայտնում ենք, որ ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակիցների պարգևատրումը իրականացվում է համաձայն գործող օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի։
ՀՀ Սահմանադրության 6-րդ, 31-րդ և 34-րդ հոդվածների, «Անձնական տվյալների պաշտպանության  մասին» ՀՀ օրենքի պահանջների և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ և 199-րդ հոդվածների համաձայն, աշխատողի աշխատավարձի և աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալների տրամադրումը կամ հրապարակումը թույլատրվում է միայն ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և աշխատողի համաձայնությամբ։
Տեղեկացնում ենք, որ ձեր պահանջած տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրելու վերաբերյալ օրենսդրական դրույթներ առկա չեն, միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ համապատասխան աշխատակիցները ներկայացրել են առարկություններ տեղեկատվությունը տրամադրելու վերաբերյալ»։
Աշխատանքային օրենսգրքի 134 և 199-րդ հոդվածները մեջբերելուց ու հղում կատարելուց առաջ, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարությունը գուցե բարի լիներ պահպանե՞լ այդ նույն օրենսգրքի 178-րդ հոդվածը, որտեղ հստակ սահմանվում է՝ ինչ է պարգևավճարը.
«Պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
15:08 03/12
HRAPARAK.AM

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել
1LURER.AM
13:00 03/12
1LURER.AM

Լուրեր 13:00 | 03.12.2021
Մանրամասներ
  
Բեռնվում է...