Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 03-12-2021՝ ժամը 16:35-ին

339977

319476

12857

7644
Service
...
TERT.AM
12:48 25/11
TERT.AM

Իմ հեռախոսը Pegasus ծրագրով գաղտնալսելու համար հարյուր հազարավոր դոլարներ են ծախսվել․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Առանց պետության թույլտվության Pegasus ծրագիրը չի կարող մուտք գործել մեր պետության բջջային օպերատորների համակարգ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Պատգամավորը մանրամասնեց, որ գաղտնալսում իրականացնելը, մարդուն հետևելը պետության մենաշնորհն է, և եթե կան համապատասխան հիմքեր, ապա դատարանի որոշման հիման վրա պետությունն իրավունք ունի, այո՛, գաղտնալսել, հետևել, բայց Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական վերահսկողության ներքո գտնվող ծրագիր, դրան բաժանորդագրվում են։

Արթուր Վանեցյանը խիստ վտանգավոր համարեց այն, որ ցանկացած պահի կառավարության թույլտվությամբ կարող են խախտել ցանկացած քաղաքացու իրավունքները։ Ըստ նրա՝ այդ ծրագիրն օգտագործելու համար չի կարող դատարանի որոշում լինելը, ինչը նշանակում է, որ գաղտնալսումն ապօրինի է և խախտում է մարդու իրավունքները։

«Կրկնում եմ ունեմ՝ փաստացի տվյալներ, որ իմ հեռախոսը վարակված է Pegasus ծրագրով, դեռևս այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային որակավորում ունեցող տեղեկատվության անվտանգության մասնագետներ իրականացրել են իմ հեռախոսի զննում, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է տխրահռչակ Pegasus ծրագիրը, բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, ես չուզեցի դրա մասին բարձրաձայնել»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ երբեք նշված ծրագրով ստացված տեղեկատվությունը չի հանրայնացվում, քրեական գործերում էլ օգտագործել չեն կարող, քանի որ դրանք ապօրինի ճանապարհով են ստացվել։

Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե ներկայացնեն դատական հայց, ապա իրեն կասեն, որ պետք է հեռախոսն առգրավեն, փորձաքննություն նշանակեն։ «Ո՞նց եք պատկերացնում՝ ես իմ հեռախոսը տամ այս իշխանություններին և նրանք կատարեն օբյեկտիվ քննություն։ Դա այս պարագայում ուղղակի անհնարին է»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է պնդում, որ հենց Նիկոլ Փաշինյանը, իշխանություններն են պատվիրել գաղտնալսումը, եթե նախկինում էլ երբ ինքն ԱԱԾ տնօրեն էր, իրեն կրկին գաղտնալսել էին, Արթուր Վանեցյանը պատասխանեց․

«Կրկնեմ՝ առանց իշխանության թույլտվության ցանկացած երկրում անհնար է, որ այդ ծրագիրն օգտագործվի։ Ինչ վերաբերում է նախկինում արված տխրահռչակ գաղտնալսմանը, ապա ոչ միայն ես, այլև ՀՀ քննչական կո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
15:08 03/12
HRAPARAK.AM

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել
1LURER.AM
13:00 03/12
1LURER.AM

Լուրեր 13:00 | 03.12.2021
Մանրամասներ
  
Բեռնվում է...