Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 03-12-2021՝ ժամը 16:47-ին

339977

319476

12857

7644
Service
...
168.AM
14:28 25/11
168.AM

«Ես գնահատելու էքսպերտ չեմ, առավել ևս՝ Վանո Սիրադեղյանի դեպքում». Վահագն Խաչատուրյան

Կառավարության նիստից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստից:
Հիշեցնենք՝ 168.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հանձնաժողովի որոշմամբ՝ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-21:00-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:
Նկատենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը պետական գործչին Պանթեոնում հուղարկավորելու կոչով էր հանդես եկել։
Ինչո՞ւ պետական գործիչը չհուղարկավորվեց Կոմիտասի անվան պանթեոնում՝ հարցին ի պատասխան՝ կառավարական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատուրյանը հայտնեց.
«Քննարկումներ եղել են ընտանիքի, հարազատների հետ: Կնոջ, որդու համաձայնությունը եղել է: Առավելևս՝ որդին՝ Խաչատուրը, մասնակցում է մեր կառավարական հանձնաժողովի նիստերին: Համաձայնության ենք եկել. որևէ առարկություն կամ այլ դժգոհություն չկա»:
Նախարարը նշեց նաև, որ տեղյակ չէ, թե որտեղ է աճյունը և երբ կտեղափոխվի:
Լրագրողների ճշգրտող հարցին, թե կառավարության կողմից Պանթեոնում հուղարկավորելու մերժումն ինչո՞վ է բացատրվել՝ Վ․ Խաչատուրյանը պատասխանեց, որ որոշ հանգամանքներ են եղել՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ հանգամանքների մասին է խոսքը:
Վահագն Խաչատուրյանը տեղեկացրեց, որ Վանո Սիրադեղյանին վերջին անգամ հանդիպել է հեռանալուց առաջ:
«Դրանից հետո առիթ չեմ ունեցել, ցավոք սրտի»,- ասաց նա՝ հավելելով նաև, որ պետական, քաղաքական գործիչն ըստ արժանվույն չի գնահատվել:
«Վերջին երեք տարում այս իշխանությունների կողմից ինչ-որ գնահատման փորձ եղե՞լ է»՝ հարցին դրական պատասխանելուց հետո, նա, սակայն, չմանրամասնեց, թե ինչպե՞ս է եղել այդ գնահատումը՝ նկատելով. «Ես գնահատելու էքսպերտ չեմ՝ առավելևս՝ Վանո Սիրադեղյանի դեպքում:
Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է. դրա համար եմ ասում՝ ինձ Վանո Սիրադեղյանի հետ կապված այլ հարցեր մի տվեք: Կարծում եմ, որ հիմա կառավարությունը, ես և իմ ընկերները, որոնք այստեղ են, անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի, թաղման արարողություններն անել այն բարձր մակարդակով, որին արժանի էր»:
Արդյո՞ք որպես ընկեր, կառավարության անդամ՝ փորձել է պարզել, թե 2018-ից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանը, որը օգտվել է Վ. Սիրադեղյանի աջակցություններից, շփումներ է ունեցել նրա հետ, ինչո՞ւ չի նախաձեռնել պետական գործչին հայրենիք վերադարձնելու գործընթացը՝ հարցին էլ նախարարը պատասխանեց.
«Աջակցություններ և այլն… Վանո Սիրադեղյանը եղել է մեր շրջապատի մարդ, եղել է  Նիկոլ Փաշինյանի, իմ ընկերը և էլի շատ մարդկանց... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
15:08 03/12
HRAPARAK.AM

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել
1LURER.AM
13:00 03/12
1LURER.AM

Լուրեր 13:00 | 03.12.2021
Մանրամասներ
  
Բեռնվում է...