Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-01-2022՝ ժամը 23:59-ին

361754

335227

18492

8035
NEWS.AM
17:34 14/01
NEWS.AM

Ինձ համար անհասկանալի է, թե Վազգեն Ռշտունին ինչով է խախտել վարքագծի կանոնը. դատավոր Մխիթար Պապոյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանը:

«Պարոն Ռշտունուն մեղադրում են թվով տասը դատական գործեր վերամակագրության հանձնելու և արձակուրդ մեկնելու համար: Դատավոր Ռշտունին երկարատև արձակուրդ է մեկնել, մոտ երկու ամսով: Արձակուրդ մեկնելը պայմանավորված է եղել առողջական խնդիրներով, բայց 4-5 օրը մեկ վերադարձել է, քանի որ վարույթում եղել են գործեր, որոնք ավարտական փուլին էին մոտեցել, որպեսզի կարողանար դրանք ավարտել»,-ասաց նա:

Պապյոանի խոսքով, Ռշտունու՝ արձակուրդ մեկնելուց հետո պաշտոնակատար է նշանակվել ինքը. «ԴԵրանից հետո իր օգնականը զեկուցագրով դիմել է ինձ, իմ կողմից քննարկվել է այդ 10 գործերի վերամակագրության հարցը և եսորոշել եմ հանձնել վերամակագրության, այսինքն հետ ուղարկել, համակարգիչը մակագրի մեկ այլ դատավորի:

Եվ այսօր մեղադրում են Վազգեն Ռշտունուն, որ դրանով վարքագծի կանոն է խախտել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչով է խախտել»,- ընդգծեց Պապոյանը:

Նա նշեց, որ արդարդատության նախարարության աշխատակիցը ուսումնասիրություն է կատարել «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ծրագրի միջոցով, դրա արդյունքում հայտնաբերվել է այս հանգամանքը, որ Ռշտունին գործեր է հանձնել:

«Ես ինքս էլ փորձեցի  այդ ծրագրով փնտրել,  իմ մոտ չստացվեց հայտնաբերել, որովհետև այդ նույն  համակարգում կան այդպիսի պատուհաններ, բայց երբ գործարկում ես, չի գալիս այն պատկերը, որը տեսանելի է եղել ԱՆ համապատասխան աշխատակցին:  Թեև հակված եմ մտածելու, որ այդ տեղեկատվությունը փոխանցվել է իրենց, ենթադրում եմ, նույն մեր համակարգի  պաշտոնատար անձի կամ անձանց կողմից: Այնուամենայնիվ, ինձ համար զարմանալի է Կարեն Անդրեասյանի կողմից հ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 28/01
SHANTNEWS.AM

Հորիզոն 18.00
Մանրամասներ
  
Բեռնվում է...