Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-01-2022՝ ժամը 22:59-ին

361754

335227

18492

8035
Service
...
SHANTNEWS.AM
20:30 14/01
SHANTNEWS.AM

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության ղեկավարներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, իրականացվող միջոցառումների ընթացքին, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք մանրամասների։
Կարևորելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող մարդասիրական գործունեության համար․
«Մենք բարձր ենք գնահատում հատկապես կորոնավիրուսային համավարակի և հետպատերազմյան շրջանում ԱՍՀՆ հետ համագործակցության շրջանակում համատեղ իրականացված ծրագրերի դերն՝ ուղղված Հայաստանի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանը։ Հուսով ենք, որ նախատեսվող աշխատանքները ևս նույնքան արդյունավետ կլինեն՝ շարունակելով ընդգրկել ՀՀ գրեթե բոլոր մարզերը։ Բարձր ենք գնահատում Ձեր՝ ամենատարբեր խնդիրներին ականջալուր լինելու ու ճգնաժամային իրավիճակներում  հայտնված քաղաքացիներին հուզող խնդիրները մեղմելու պատրաստակամությունը»։
Թիերի Ռիբոն, անդրադառնալով երկարատև համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերին, նշել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այսօր էլ, հավատարիմ մնալով իր առաքելությանը, պատրաստակամ է ընդլայնել համագործակցության շրջանակն ու ավելի շատ մարդկանց օգնել։
«Մեր մարդասիրական գործունեության շրջանակում ուշադրության կենտրոնում ենք պահում տարաբնույթ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների, ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների, հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների հետ (ներառյալ՝ 1990-ականներին անհայտ կորածները)։ Մեր ծրագրերում նաև կարևորում ենք կրթության հասանելիության ապահովումը, հոգեսոցիալական աջակցությունը և տնտեսական խոցելիության նվազեցումը»,- նշել է Թիերի Ռիբոն։
Աննա Եղիազարյանն ԱՍՀՆ հետ սերտ համագործակցության ընթացքում իրականացված աշխատանքն արդյունավետ է որակել՝ ընդգծելով միջազգային գործընկերների դերը ռեսուրսների մոբիլիզացման գործընթացում, ինչպես նաև կամավորական ներուժի ներգրավումը, որը նպաստում է գործունեության առավել մատչելի, օպերատիվ և արդյունավետ կազմակերպմանը:
«Վերջին երկու տարիների մարտահրավերներով պայմանավորված՝ Քովիդ-19 և Ղաբարաղյան հակամարտո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 28/01
SHANTNEWS.AM

Հորիզոն 18.00
Մանրամասներ
  
Բեռնվում է...