Հրդեհ «Ապաչի» գործարանի տարածքում, այրվել է վագոն-տնակը
Հունվարի 22-ին, ժամը 10:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էդիկ Պետրոսյան փողոցի թիվ 1/31 հասցեում՝ «Ապաչի» գործարանի տարածքում, վագոն-տնակում (մոտ 15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:35-ին, մարվել՝ 11:06-ին: Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կառուցատ...