Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-05-2022՝ ժամը 11:11-ին

422939

412240

2075

8624
Service
...
AZATUTYUN.AM
17:47 28/01
AZATUTYUN.AM

Սալիվան. «Եթե սեղանին դնեմ ատրճանակս և ասեմ, թե խաղաղությամբ եմ եկել, դա սպառնալիք կլինի»

Միացյալ Նահանգները վերստին Ռուսաստանին կոչ է անում հետ քաշել Ուկրաինայի սահմանի մոտ տեղակայած զորքը, քանի որ դրա ներկայությունը կարող է վկայել հարձակվելու մտադրության մասին:

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանի փոխանցմամբ, Վաշինգտոնը սպասում է, թե ինչ պատասխան կտա Ռուսաստանն Ուկրաինայի շուրջ ճգնաժամը դիվանագիտական եղանակով կարգավորելու վերաբերյալ ամերիկյան կողմի գրավոր առաջարկներին:

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ամերիկացի և ռուսաստանցի դիվանագետների նոր հանդիպում: Դեսպանի խոսքով, «առաջ տանող միակ ճանապարհը դիվանագիտությունն է»: Միաժամանակ նա ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն սահմաններից ռուսական զորքը հետ քաշելու դեպքում:

Արևմուտքի հետախուզական կառույցների փոխանցմամբ, Ռուսաստանն այս պահին Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայել է շուրջ 100 հազարի հասնող բանակ:

«Եթե ես սեղանին դնեմ ատրճանակս և ասեմ, թե խաղաղությամբ եմ եկել՝ դա սպառնալիք կլինի»,- ասել է Սալիվանը:

Դեսպանի խոսքով, տնտեսական պատժամիջոցները կդառնան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանն արձագանքելու սոսկ մեկ միջոցը: Մնացածների թվում կլինեն արտահանման հսկողությունը, Եվրոպայի դաշնակիցների հզորացումը և Ռուսաստանից Գերմանիա Բալթյան ծո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...