ԵԽԽՎ-ն քննադատում է Հայաստանում վիրավորանքի քրեականացումը
Հունվարի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին։
Ռուբինյանն իր գրառման մեջ անդրադարձել է միայն Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի դրական գնահատականներին։ Սակայն ԵԽԽՎ բանաձեւի հեղինակներն անդրադարձել են նաեւ Հայաստանում առկա որոշ խնդիրների։
Դրանցից մեկը 2021 թվականի հունիսի ընտրություններն են։
Թեեւ Վեհաժողովը բարձր է գնահատել 2018 թվականի դեկտեմբերին եւ 2021 թվականի հունիսին կայացած համապետական ընտրությունները, ԵԽԽՎ-ն նաեւ խոսել է այն քաղաքական մթնոլորտի մասին, որում անցկացվել են 2021 թվականի հունիսի ընտրությունները։
«Վեհաժողովը, այնուամենայնիվ, ափսոսում է քաղաքական մթնոլորտի համար, որում անցկացվել են 2021 թվականի հունիսի ընտրությունները, որոնք բնութագրվում էին ուժեղ բեւեռացմամբ եւ հիմնական մասնակիցների կողմից հռետորաբանությամբ:
Վեհաժողովը նաեւ ափսոսանք է հայտնում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում կանայք դուրս են մնացել, թեեւ ընտրական կանոններն ի վերջո հանգեցրել են խորհրդարանում նրանց ներկայացվածության ավելացմանը։ Ուստի Վեհաժողովը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոխել մշակույթն այս առումով, քանի որ ընտրված պաշտոններում կանանց եւ տղամարդկանց հավասար ներկայացվածությունը պետք է ապահովվի քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու իրական հնարավորությամբ»,- նշել են նրանք։
Բանաձեւում անդրադարձ է եղել նաեւ երկրում իրականացվող բարեփոխումներին։
Թեեւ Վեհաժողովը ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական եւ օրենսդրական բարեփոխումներին եւ կոչ արել իշխանություններին եւ կուսակցություններին համագործակցել միմյանց հետ, Վեհաժողովը նաեւ դատապարտել է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպերը։
Վեհաժողովը դատապարտում է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության եւ ընդդիմության միջեւ տեղի ունեցած բռնի միջադեպերը։ Մեծամասնությանը եւ ընդդիմությանը կոչ է արվում կառուցողական համագործակցել միմյանց հետ։ ԵԽԽՎ-ն նաեւ նշում է ընդդիմության իրավունքների պաշտպանության գործառնական մեխանիզմների առկայությունը, որը վերջինիս թույլ է տալիս կատարել իր դերը եւ առաջարկել այլընտրանքներ։ ԵԽԽՎ-ն խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում ամբողջությամբ կատարել իր դերը՝ կառավարության գործողությունների վերահսկման տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ այն ունի ճնշող մեծամասնություն խորհրդարանում։
ԵԽԽՎ-ն չի շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո ապատեղեկատվության թեման։
Նշվում է, որ Հայաստանը բախվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի։
ԵԽԽՎ-ն նաեւ նշում է, որ Հայաստանը մե...