Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-05-2022՝ ժամը 23:35-ին

422939

412240

2075

8624
Service
...
PANARMENIAN.NET
13:06 14/05
PANARMENIAN.NET

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն կա

PanARMENIAN.Net - Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին ասել է փաստաբան Արթուր Հարությունյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Չալաբյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը պետք է քննարկվեր մայիսի 13-ի երեկոյան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ալեքսանյանի նախագահությամբ, սակայն նիստը տեղի չի ունեցել:
Փաստաբանը նշել է, որ ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է ամբողջ ծավալով, քանի որ սկզբից մինչև վերջ, ըստ էության, ձերբակալման արձանագրությունն իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որը կազմվել է անձին 72 ժամով նախնական զրկեն ազատությունից, որովհետև ոչ բերման ենթարկել է եղել, ոչ էլ այն հանգամանքները, որոնք դրվել են ձերբակալման հիմքում:
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին և մեղադրանքի շուրջ դիրքորոշմանը, ապա Չալաբյանն այն չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական իրավունքից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ նշանակված է դատական նիստ, որին պետք է ներկա գտնվի, հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց, սակայն դա չի բացառում առաջիկայում ծավալուն ցուցմունք տալու հանգամանքը: Փաստաբանն ընդգծել է՝ ինչում մեղադրում են Չալաբյանին, իրականության հետ աղերս չունի, չի համապատասխանում իրականությանը:
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հասարակական-քաղաքական գո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...