Հայաստանի ներկայացրած «6 սկզբունքները» կատարյալ խայտառակություն են. Արմեն Աշոտյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ, կատարյալ խայտառակություն են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանը։
«Այսինքն՝ Ադրբեջանին և միջազգային հանրությանը նման կայֆավատի առիթ տալ Հայաստանի քաղաքական դիվանագիտական մտքի պոտենցիալի վրա, կարծում եմ ոչ մեկ նման բան վաղուց չէր արել։ Այդ վեց առաջարկություններ կոչվածը պարզապես ցածրորակ, որևէ ինտելեկտուալ լուրջ քաղաքական աշխատանք չպարունակող, վախվորած, «Ճ» կլասի շարադրութ...