Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-05-2022՝ ժամը 23:59-ին

422939

412240

2075

8624
Service
...
NEWS.AM
14:24 14/05
NEWS.AM

Այնպիսի Տպավորություն է, որ աջ ու ձախ ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելու հրաման կա. Րաֆֆի Ասլանյան

Նախ նշեմ, որ ինձ համար ոստիկանության գործողությունները, իհարկե, տեսանելի են։ Ոստիկանության գործողություններն առանձին դեպքերում չեն տեղավորվում օրենքի շրջանակներում. Բայց, միեւնույն ժամանակ, բոլորս էլ քաջ գիտակցում ենք եւ տեսնում ենք, որ ոստիկանության նման խախտումները պետական աջակցություն ունեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մեկնաբանելով ՀՀ ոստիկանության գործողություններն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Քաղաքական ընդդիմության գործողությունների արդյունքում կան բազմաթիվ բերման ձերբակալվածներ եւ կալանավորվածներ։ Եւ ելնելով անմեղության կանխավարկածից՝ ես իրավունք չունեմ կասկածի տակ առնելու որեւէ մեկի մեղքը, բայց, այնուամենայնիվ, նման համատարած ձերբակալություններով եւ մեղադրանքներով, սա պետք է համեմատենք ոստիկանության գործողություններին արձագանքի հետ։ Որեւէ ոստիկան որեւէ պատասխանատվության չի ենթարկվում: Էլ չենք խոսում իրավական գնահատականների մասին։ Որքանով ինձ հայտնի է, այս պահին ոչ մի ոստիկան քրեական հետապնդման չի ենթարկվել։ Մինչդեռ բոլորս՝ իրավաբաններս, ուսումնասիրելով համացանցում շրջանառվող նյութերը, հստակ տեսնում ենք, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանների գործողություններում ակնհայտորեն հանցագործության տարրեր են պարունակում»,- ընդգծեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ առնվազն բավարար հիմք կա քրեական գործ հարուցելու համար: Մինչդեռ պետական ապարատը, իրավապահ մարմիններն այդ կապակցությամբ ոչինչ չեն անում։

«Եվ սա ձեւավորում է հիմնական, ինչպես նաեւ ողջամիտ կարծիքը, որ ոստիկանությունն ունի պետության աջակցությունը եւ նման գործողությունների է դիմում իրենց տրված առաջադրանքների արդյունքում։ Իսկ առաջադրանք տվողները, բնականաբար, երբեք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։ Սա իմ առաջնային եւ նախնական տպավորությունն է, ուստի նման պայմաններում ժողովրդավարության, ժողովրդավարության արժեքների գնահատման մասին խոսելը, կարծում եմ, առնվազն ավելորդ է»,- պարզաբանեց նա։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչ իրավական կողմ է անհրաժեշտ քրեական գործ հարուցելու համար, նա նշեց, որ քրեական օրենսգիրքը քրեական գործ հարուցելու կոնկրետ ժամկետներ չի նախատեսում։

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործ կարող է հարուցվել նույնիսկ ժեմրի ընթացքում.

«Եւ երբ մենք տեսնում ենք քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերի պատմությունն ու ճակատագիրը, դրանք շատ արագ են հարուցվում, իսկ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններն անմիջապես իրականացվում են, այդ թվում՝ քրեական հետապնդմանը բնորոշ եւ այլն։ Այնպես որ, Ձեր կողմից գլխավոր դատախազին ուղարկված հաղորդումները կարող են վարույթի հիմք դառնալ ընդամենը մի քանի ժամ անց: Նորից եմ կրկնում. այստեղ վարույթ հարուցելու հետ պարզապես կապ չկա, եւ ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...