Այս իշխանությունը կիրառում է քրեական հոդվածներ, որոնք երբեւէ չեն կիրառվել․ Ռուբեն Մելիքյան
Իրավապահների վարքագիծն ունի ավելի խորքային դրսևորում, որ սկսվում է օրենսդրից. այն հոդվածները, որոնցով քրեական հետապնդում են իրականացնում ընդդիմախոսների նկատմամբ, դրանց բավական մեծ մասը նոր են հայտվել Քրեական օրենսգրքում իշխող ուժի կողմից, և անմիջապես սկսվել է դրանց կիրառումն ու չարաշահումը, օրինակ՝ ծանր վիրավորանքի հոդվածը, բռնությանը աջակցելու հոդվածը և այլն:
Մելիքյանի խոսքով սկսել են նաև կիրառվել հոդվածներ, որ չեն կիրառվել երբևէ․ «Դատավոր Բորիս Բախշյանի դեպքում ՀՀ պատմության մեջ առաջին անգամ դատավոր է կալանավորվում ակնհայտ ապօրինի կալանավորման համար այն դեպքում, երբ դատախազությունը, պարտավոր լինելով բողոքարկել ապօրինի կալանավորման որոշումը, չի բողոքարկել: Երրորդ կատոգորիայով երկակի ստանդարտներ են գործում. ընդդիմադիրների դեպքում հոդվածները կիրառվում են, իսկ իշխանամետների դեպքում՝ ոչ։ Այս գործելաճը սկսվեց ընդդիմադիր լրատրվամիջոցի վրա ձվերով հարձակման գործի կոծկմամբ»:
«Խնդիրը նաև այն է, որ այս բոլոր խայտառակ դրսևորումներին միջազգային հեղինակավոր կառույցները չեն արձագանքում կամ ծայրահեղ դեպքերում կիսաբերան ասում են՝ դե լավ էլի, չի կարելի: Սրա պատճառներից մեկն այն է, որ մեր իշխա...