Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-05-2022՝ ժամը 23:47-ին

422939

412240

2075

8624
Service
...
ARMENPRESS.AM
15:40 14/05
ARMENPRESS.AM

Հաղթում է թիմային ոգին. ՀՀ վարչապետի գավաթի դպրոցականների մրցաշարի հաղթողները հայտնի են

ԴԻԼԻՋԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում:
Հանրապետության բոլոր մարզերի, Արցախի և Երևանի 12 թիմ եզրափակիչում պարզեցին հաղթողին: Մրցաշարին մասնակից թիմերից յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ է (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 4000 մետր մրցատարածությունը: Առաջին տեղը զբաղեցրեց Սյունիքի մարզի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը՝ Վայոց Ձորի մարզի Արենու հանրակրթական դպրոցի թիմն է, եռյակը եզրափակեց Լոռու մարզի 5-րդ ավագ դպրոցը:
Պարգևատրման արարողությունը կատարեցին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապետության նախարար Անահիտ Ավանեսյանը: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց, որ դպրոցականների խճուղավազքը կարևոր նախաձեռնություն է, և «ՀՀ Վարչապետի գավաթ» մրցաշարերի շարքը նպատակ ունի խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:
«Խճուղավազքի դպրոցականների գավաթն առանձնահատուկ նշանակություն ունի: Այս մրցաշարում անհատական արդյունքները հաշվի են առնվում թիմային պայքարի տրամաբանության մեջ: Մասնակից բոլոր թիմերը հաղթող են, քանի որ այստեղ հասել են իրենց մարզերում հաղթանակի շնորհիվ: Նրանք մարդիկ են, ովքեր տոգորված են հաղթանակով»,-առանձնացրեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ հաջորդ տարիների ընթացքում էլ մրցաշարը կանցկացվի «Պարզ լճի» տարածքում, մրցավարական աշխատանքին կկցվեն էլեկտրոնային հատուկ չափիչներ և մրցման նախորդ օր մասնակիցները ճամբարային հավաք կունենան տվյալ վայրում, որտեղ կկայանա մրցումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում շեշտեց, որ դպրոցականների այս խճուղավազքի մրցաշարը կարելի է համարել կայացած:
«Մեր նպատակն է հասնել նրան, որ Հայաստանի բոլոր աշակերտները հնարավորություն և ներուժ ունենան մասնակցելու այս մրցաշարին»,-ասաց Գիլոյանը:
Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել: Մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են նախատեսված ինչպես հաղթո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...