Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-07-2022՝ ժամը 02:23-ին

423417

412661

2127

8629
Service
...
TERT.AM
17:19 28/05
TERT.AM

Արսեն Ջուլֆալակյանը Ստեփանակերտում հանդիպել է արցախցի ըմբիշների հետ

Այսօր՝ մայիսի 28-ին, Սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ և մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը Ստեփանակերտում հանդիպել է արցախցի ըմբիշների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացում Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է իր անցած ուղուն, խոսել պարապմունքների, մրցույթների, ծանրաբեռնվածության մասին, կիսվել խորհուրդներով և պատասխանել մարզիկների հնչեցրած հարցերին:

Նա նշել է, որ նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն ավելի մոտիկից ճանաչելու Արցախի մարզիկներին և ամեն կերպ ոգևորելու ու օգնելու նրանց:

«Սեպտեմբերին` խոստացածս մարզական հրապարակը կառուցելուց հետո, վստահեցրել էի, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, և այսօր` այս խորհրդանշական օրը՝ Անկախության տոնին, եկել եմ գործս ավարտին հասցնելու: Երկու մարզական հրապարակ է բացվելու՝ առաջինը Մարտունիում, երկրորդը՝ Կարմիր Շուկայում: Երկու հրապարակներն էլ պատրաստ են։ Վաղը կկայանա Մարտունու մարզահրապարակի բացումը: Յուրաքանչյուր հրապարակում ինը մարզական սարք է տեղադրված... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...