Ինտերը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Մխիթարյանի հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
Իտալիայի փոխչեմպիոն Ինտերը ցանկանում է թիմ հրավիրել Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Նշվում է, որ միլանյան ակումբն ու ֆուտբոլիստը բանավոր համաձայնության են հասել, և Ինտերը կապ է հաստատել Ռոմայի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը Ռոմայի հետ ավարտվում է ամռանը։ Այնուամենայնիվ, չի բացառվ...