Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-07-2022՝ ժամը 01:59-ին

423417

412661

2127

8629
Service
...
ARMENPRESS.AM
17:45 28/05
ARMENPRESS.AM

Վարակիչ հիվանդությունների մասնագետները կոչ են անում ԱՀԿ-ին և կառավարություններին կապիկի ծաղիկի դեմ ավելի շատ միջոցներ ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարակիչ հիվանդությունների որոշ հայտնի մասնագետներ հորդորում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ավելի արագ գործողություններ ձեռնարկել՝ ավելի քան 20 երկրում տարածված կապիկի ծաղիկի աճող բռնկումը զսպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Նրանք պնդում են, որ կառավարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չպետք է կրկնեն COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ գործած սխալները, ինչը նպաստեց վիրուսի տարածմանը:
Թեև վարակն այնքան փոխանցվող կամ վտանգավոր չէ, որքան COVID-ն, գիտնականներն ասում են, որ պետք է ավելի հստակ ուղեցույց լինի, թե ինչպես պետք է մեկուսացվի կապիկի ծաղիկով վարակված անձը, մշակվեն ավելի հստակ խորհուրդներ, թե ինչպես պաշտպանել վտանգի տակ գտնվող մարդկանց և կատարելագործված թեստավորում ապահովվի հավանական վարակակիրներին հայտնաբերելու համար:.
«Եթե սա էնդեմիկ դառնա (ավելի շատ երկրներում), մենք կունենանք ևս մեկ տհաճ հիվանդություն և ստիպված կլինենք շատ դժվար որոշումներ կայացնել», - ասել է Շվեյցարիայի Զարգացող վիրուսային հիվանդությունների Ժնևի կենտրոնի պրոֆեսոր Իզաբել Էքերլը:
ԱՀԿ-ի որոշումը, որ բռնկումը գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակ է, ինչպես եղավ COVID-ի կամ Էբոլայի դեպքում, կօգնի արագացնել հետազոտությունը և ֆինանսավորումը հիվանդությունը զսպելու համար:
«Դա քննարկման փուլում է, բայց դեռևս չկա արտակարգ կոմիտեի օրակարգում», - ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...