Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-07-2022՝ ժամը 01:11-ին

423417

412661

2127

8629
Service
...
AZATUTYUN.AM
17:59 28/05
AZATUTYUN.AM

«Սասնա ծռեր»-ի 7 անդամներն առավոտյան բերման են ենթարկվել

2016 թվականին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման գործի շրջանակում իրավապահներն առավոտյան բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբավորման 7 անդամներին։

Գնդի գրավման ժամանակ երեք ոստիկան է սպանվել։

Վեց տարի առաջ շուրջ երկու շաբաթ Երևանում ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Մխիթարյանը, Գագիկ Եղիազարյանն ու Արեգ Կյուրեղյանը դատարանի 2021-ի փետրվարի 24-ի որոշմամբ դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման։ Մահվան հիմքով դադարեցվեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

«Սասնա ծռեր»-ի գործով զբաղվող փաստաբաններից Արայիկ Պապիկյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք բողոքարկել էին այս որոշումը, բայց պատասխանը դեռ չստացած, առավոտյան ոստիկանները բերման են ենթարկել նրանց. - «Բոլորս սպասում էինք Վճռաբեկի որոշմանը՝ բողոքը վարույթ չընդունելու, ընդունելու, կամ բողոքը վերադարձնելու մասին։ Որևէ մեկը որևէ որոշում չի ստացել։ Այն, ինչ տեղի է ունեցել առավոտյան, ենթադրում ենք, որ մեր բողոքները վարույթ չի ընդունվել, վճիռն էլ կատարման է ուղարկվել»։

Պապիկյանն ասում է՝ եթե մտավախություն ունեին, որ որոշումը ստանալու դեպքում «Սասնա ծռեր»-ի անդամները կփախչեին, ապա դա անհիմն է, ընդգծեց՝ 2018-ից ազատության մեջ էին, ինչո՞ւ չփախան։ «Նրանք պատրանքներ չեն ունեցել, որ դատարանն արդար վճիռ կկայացնի»,- ավելացրեց փաստաբանը։

Առավոտյան բերման ենթարկելուց ժամեր անց Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հայտարարություն տարածեց, ըստ որի՝ 2021-ի փետրվարի 24-ին առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...