Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-07-2022՝ ժամը 02:47-ին

423417

412661

2127

8629
Service
...
TERT.AM
22:58 28/05
TERT.AM

Հունիսի 3–ը վերջնաժամկետն է, բոլոր ուժերը պետք է դիրքորոշում հայտնեն՝ դեմ են, թե կողմ ժողովրդին, որևէ մեկը չպետք է ոտնատակ ընկնի․ Իշխան Սաղաթելյանը՝ պահանջի ու հետագա գործողությունների մասին

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» հրավիրած հանրահավաքին հաջորդեց երթը։ Նախքան երթի մեկնարկը «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ գոյացել է ջրբաժան և այն վերաբերում է հայկական պետականության կենսական շահերին։

«Ջրբաժանի մի կողմում արժանապատվություն և կարողություններ ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն պետականության զոհաբերել անձնական շահերը և լծվել նոր որակի պետության կերտման ծանր, բայց արժանապատիվ գործին։

Ջրբաժանի մյուս կողմում անվերջ մեզ խաբած, սեփական ժողովրդի օրակարգին ու պետական շահերին դավաճանած, պատերազմում պարտված իշխանական խունտան է, որը պատրաստ է զիջել ամեն ինչ, միայն թե պահի սեփական իշխանությունը»։

Ելույթներին հաջորդեց բազմահազարանոց երթը, որն ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակում։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ժողովուրդը ձևակերպել է պահանջ․ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, և երրորդը՝ հայ–թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։ Մենք ձևակերպել ենք մինիմալ պահանջները, որպեսզի ունենանք պետականություն ու Արցախ, ով դեմ է այդ փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին։ Ժողովուրդ, այլևս որևէ մեկին խաղի տեղ չենք թողնելու, որևէ մեկը չպետք է ոտնատակ ընկնի, կամ ժողովրդի հետ է, կամ՝ դեմ»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վաղը երթեր ու հանրահավաք չկան, սակայն երկուշաբթի առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաները կշարունակվեն․«Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք ու հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն, ու դրա վերջնաժամկետը հունիսի 3–ն է, մինչև հունիսի 3–ը պետք է բոլորն իրենց դիրքորոշումը հայտնեն։ Սա ջրբաժան է, պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը՝ քաղաքացիական հասարակությունները, կուսակցությունները, արտախորհրդարանական ուժերը։

Ինչ վերաբերում է անելիքներին, ապա երկուշաբթի օրվանից՝ ժամը 11... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...