Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 20:35-ին

423417

412661

2127

8629
Service
...
ARAVOT.AM
10:44 23/06
ARAVOT.AM

Չեմ ցանկանում նորից կրկնվեն Հայրենիքի փրկության շարժման սխալները․ բաց նամակ «Դիմադրություն» շարժման ղեկավարներին

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաց նամակ «Դիմադրություն» շարժման ղեկավարներին

«Դիմադրություն» շարժումը կարևոր նշանակություն ունեցավ հասարակության զգալի հատվածին պարտվածի և նվաստացածի ծանր հոգեվիճակից դուրս հանելու, ազգային ոգին հրապարակ բերելու և բազմահազար քաղաքացինների՝ ազգային օրակարգի շուրջ համախմբելու գործում։ Դա Շարժման, թերևս, ամենակարևոր և անուրանալի ձեռքբերումն է։

ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական բոյկոտը և փողոցի ակտիվ գործողությունները միջազգային համապատասխան կառույցներին ու նիկոլատերերին ի ցույց դրեցին, որ Հայաստանում առկա է քաղաքական և պետական կառավարման ճգնաժամ՝ ինչքան էլ նրանք փորձեն այն չտեսնելու տալ և գերլիգիտիմացնել իշխանություններին ու նրանց գործողությունները։

Պետք է արձանագրել նաև, որ Շարժումը մեծապես նպաստեց Սփյուռքում հակաիշխանական վերաբերմունքի հստակ առարկայացմանը։

Իհարկե, կան նաև այլ ձեռքբերումներ, որոնց տարբեր առիթներով անդրադարձել եմ, բայց այս դիտարկումներով ուզում եմ անդրադառնալ Շարժման գործունեություններում տեղ գտած որոշ թերություններին ու բացթողումներին, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ, ակնկալելով, որ դրանք կարժանան Շարժումը ղեկավարողների ուշադրությանը։ Ի վերջո՝ Շարժման գլխավոր նպատակը Հայաստանը հակաազգային իշխանություններից ազատելն է։

1.Մայիսի 10-ի հանրահավաքից հետո ակնհայտ դարձավ, որ Շարժումը չունի քաղաքացու համար գաղափարաքաղաքական հասկանալի շեշտադրումներով գործողությունների հստակ ծրագիր, իսկ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»՝ քաղաքագիտական ու քաղաքական առումներով ակնհայտ խոցելիությամբ լոզունգները կարող են լինել իրական գործողությունների հետևանք և ոչ նպատակ, առավել ևս՝ ծրագիր։

2.Անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել գործողությունների հասկանալի և հստակ ծրագիր, որտեղ քաղաքացին պետք է տեսնի իր անձի ներկայության անհրաժեշտությունն ու գործողություների դաշտը։ Ներկայացվածները չեն կարող դիտվել որպես realpolitik-ի չափորոշիչներով ու շեշտադրումներով հիմնավորված և համակողմանի մշակված այլընտրանքային ծրագիր։

3.Շարժման մեջ ընդգրկված ուժերը սկզբում հայտարարեցին, որ այն լինելու է համաժողովրդական, վերկուսակցական, հասարակության բոլոր հատվածները համախմբելու միասնական հարթակ, ինչը, ցավոք, չիրականացվեց։ Չեմ ցանկանում նորից կրկնվեն Հայրենիքի փրկության շարժման սխալները։

Կարծում եմ, քավության նոխազ փնտրելու և սեղանի տակից ոտքերով միմյանց խփելու փոխարեն պետք է ընդունել սխալներն ու համախոհաբար լուծումներ գտնել։

4.Այդպես էլ քաղաքացու համար անհայտ մնաց, թե ովքեր են հարթակում ղեկավարում Շարժումը, ինչ կենսագրություն և քաղաքական ստորագրություն ունեն…Ինչքան էլ անմնացորդ և ամբողջությամբ Իշխան Սաղաթելյանը նվիրված է Շարժմանը, իսկ դա, ի պատիվ Իշխանի, ակնհայտ է, այդուհանդերձ, չեմ կարծում, որ հրապարակայնորեն նրան նշանակել որպես Շարժման միակ ղեկավար և պատասխանատու՝ ազնիվ է ու ճիշտ։

Ղարաբաղյան շարժման ղեկավարներին հասարակությունը գիտեր անուն առ անուն և նրանց ակնհայտ վստահում էր, ինչը չափազանց կարևոր էր։ Կարծում եմ, պետք է օգտվել «Ղարաբաղ» կոմիտեի՝ թափանցիկ ու հրապարակային գործելաոճից։

Հարթակից մատուցվող պատկերը անհրաժեշտ չափով չի նպաստում Շարժման ժողովրդականացմանն ու ընդլայնմանը։

5.Ակնհայտ է, որ մերօրյա պետրոս գետադարձի հրաժարականը կարող է լինել միայն պարտադրանքով և դրան հասնելու համար պետք է ունենալ 60 և ավելի հազարանոց փողոց՝ գործողությունների հստակ ծրագրով։ Անիմաստ կլինի օգոստոսին ԱԺ-ում դնել նրա անվստահության հարցը, եթե այս պայմանները ապահոված չեն։ Այլապես դա կլինի մի նոր չարչրկված ջրբաժան՝ իր հետ հասարակությանը «սնելով» նոր հիասթափություններով։

6.Գագիկ Ջհանգիրյանը զրույցի գաղտնազերծումը բավարար է փաստելու Հայաստանում Սահմանադրության չգոյության մասին, ինչի եթերային գոյությունը համառորեն փորձում է պաշտպանել Շարժումը, հայտարարելով՝ իշխանափոխություն՝ միայն սահմանադրական նորմերի սահմաններում… Ո՞ր Սահմանադրության… Այն, որի վրա գործող իշխանությունն ամենօրյա ռեժիմով ոտքերը սրբում և բռնաբարո՞ւմ է…

Նորից ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը՝ պետության…

7.Շարժման շուրջ հասարակական լայն համախմբում հնարավոր չէ ձևավորել քաղաքացուն խնդրելով, համոզելով, առավել ևս՝ նրան վիրավորելով՝ (ով մեզ հետ չի՝ նիկոլական է)։ Նրան պետք է սնե... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...