Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 19:23-ին

423417

412661

2127

8629
Service
...
LRAGIR.AM
11:29 23/06
LRAGIR.AM

Հարկային եկամուտները կավելանան 40 միլիարդ դրամով

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հարկային եկամուտները 40 մլրդ դրամով ավելացնելու և այդ միջոցները կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու մասին որոշում։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին, և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան նախատեսված էին։ Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 մլրդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 մլրդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»։
Ըստ նախարարի՝ հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով։ Դրանց թվում նախ և առաջ հարկային վարչարարության բարելավումն է։ Մյուս գործոնը 2021 թվականի արդյունքներով՝ շահութահարկ վճարողների հանրագումարով հարկվող շահութահարկի ավելի մեծ աճն է, որն ազդել է 2022 թվականի հարկային եկամուտների մեծության վրա։ Երրորդ գործոնը խտանյութերի համար սահմանված պետական տուրքի գումարն է։
«Առաջին կիսամյակում, իհարկե, ունենք որոշակի գնաճային միջավայր, որն ավելի բարձր է, քան տարվա բյուջեի հիմքում դրված բազային ենթադրությունները։ Եվ սա որոշակի հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման, հատկապես ԱԱՀ դեպքում։ Գնահատում ենք, որ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 մլրդ դրամով ավելացնելու համար։ Այս փոփոխությունը կարևոր է նաև հետևյալ պատճառով․ 2023-2025 միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկման շրջանակում արձանագրել ենք,... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...