Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 19:11-ին

423417

412661

2127

8629
Service
...
NEWS.AM
11:35 23/06
NEWS.AM

Արցախցիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար Երեւանի քաղաքապետարանին փոխանցվեց 13,6 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2022 թվականի պետական բյուջեում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես ժամանած քաղաքացիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտային կազմակերպությունների և/կամ անհատների հետ կնքված պայմանագրայի նպարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 17-ից մինչեւ 2021-ի դեկտեմբերի 9-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Արցախ տեղափոխվել է 54454 քաղաքացի և փոխհատուցվել է 346,041,500 դրամ: Հայաստանից Արցախ քաղաքացիների ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է:

25.02.2022-02.06.2022թթ․ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Հայաստանից Արցախ տեղափոխվել է 2176 քաղաքացի, տեղափոխման ծախսերը կազմում են 13,630,000 դրամ, որը դեռևս չի փոխհաստուցվել։... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...