Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 18:59-ին

423417

412661

2127

8629
NEWSARMENIA.AM
11:47 23/06
NEWSARMENIA.AM

«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնաբանել է ընդդիմության թեզը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Պետք է իրատես լինենք,եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերենք պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից», – ասել է Խաչատուրյանը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բաց խոսելու, բայց դրա մեջ ինչ վատ բան կա:
«Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի այդ, ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը: Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, ովքեր այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում: Սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը, ամենքս մեր տեղը, մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունն անելիք ունի, իշխանությունն իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը», – ասել է Խաչատուրյանը։
Նա հայտարարել է, որ բաց է ընդդիմության հետ երկխոսության համար, բայց քաղաքակիրթ մոտեցման դեպքում։
«Սակայն, ինձ համար մեկ պայման կա, եթե դա արվում է քաղաքակիրթ ձևով և դա լինում է նորմալ բառապաշար... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...