Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 18:47-ին

423417

412661

2127

8629
Service
...
HRAPARAK.AM
12:30 23/06
HRAPARAK.AM

Վարչապետի հանձնարարականով նոր մրցանակ է սահմանվել՝ «Հանրապետություն»

Մի կողմից իշխանությունները պատրաստվում են չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի եւ ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները՝ հիմնավորելով, թե դրանք «սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են», մյուս կողմից՝ նոր նախագիծ են շրջանառության մեջ դնում՝ «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին։
Նախագիծը տեղադրվել է նախօրեին՝ e-draft-ում․ ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 25-ի N 02/11/16695-2022 հանձնարարականի՝ հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը: Որոշման ընդունմամբ հնարավոր է դառնում Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար գնահատման ու պարգեւատրման եւս մեկ համակարգ ներդնել, որը կնպաստի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը»: Ըստ նախագծի, «Հանրապետություն» մրցանակը պետք է շնորհվի յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից: Նախագծով սահմանվում է, որ «Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի եւ դրամական պարգեւի ձեւով:
«Ընդունել ի գիտություն, որ մրցանակի՝ ըստ անվանակարգերի բաշխումը եւ պարգեւատրման չափերի սահմանումը, համապատասխան բնագավառների հանձնաժողովների կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունն ու առաջադրումը կատարվում եւ կրծքանշանի բնութագիրը կազմվում են «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն»,-շարադրված է նախագծի հիմնավորման մեջ։
Փաստորեն, մի կողմից իշխանությունը չեղարկում է արդեն կենսագրություն ունեցող, նախկինից եկած կոչումները, մյուս կողմից սահմանում է սեփական կոչումը՝ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շարքում, ինչպես որ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի ցանկում սահմանեց իր տոնը՝ «Քաղաքացու օրը»։ Այլ կերպ ասած՝ կռիվը ոչ թե բովանդակության շուրջ է, այլ՝ նախկինների ստվերի դեմ, որոնց օրոք էլ այդ պատվավոր կոչումները մտան գործածության մեջ։
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը նկատում է, որ այն, ինչ հիմա արվում է, նման է անցյալի վրա խաչ քաշելուն․ «Իրենք որ եկան, ասֆալտ էին անում, բանից պարզվեց՝ ուղղակի իմաստով իրենք մեր հիշողության վրա են ասֆալտ քաշում, որովհետեւ մինչեւ հիմա ոչ մի ճանապարհ նորմալ չսարքվեց, այսինքն՝ հիշողությունը մաքրելու մի ձեւ էլ սա է։ Ես այնքան ընկերներ ունեմ, որոնք կոչումներ ունեն եւ արժանի են եղել այդ կոչումներին։ Բայց, մյուս կողմից էլ, մտավորականության մի մասն էլ իրեն այդքան ճիշտ չի պահել եւ եթե ժամանակին այդ կոչումները շպրտեր նրա երեսին, մենք հիմա այս օրին չէինք լինի։ Կոչումների համար հերթ կանգնելու այս ձեւը չի վերջացել մինչեւ հիմա, բայց դա չի նշանակում, որ բոլորը նույն ձեւով են ստացել։ Մարդիկ կային, որոնք իրոք արժանի են այդ կոչմանը, ներդրում ունեն այս պետականության մեջ, երկրի պատի վրա քար են դրել։ Հետո, գիտեք, եթե պետականությունը չեղարկվել է, ուրեմն ամեն ինչն էլ չեղարկվել է, մենք արդեն պետականության վրա ենք խաչ քաշել ու փոխանակ դրա մասին մտածենք, կոչումների մասին ենք մտածում»։
Ս․ Ղարաբաղցյանը համոզված է, որ շրջանառության մեջ դրված այս նախագիծը մարդկանց ուշադրությունը շեղելու  համար է։ «Առանց այն էլ հեղհեղուկ էր մեր էլիտա կոչված մտավորականությունը, հիմա սա նրանց մեջ ցեց գցելու մի փորձ է։ Եթե հիշում եք՝ 2018-ին որ եկավ, իր առաջին քայլերից մեկը մտավորականությանը հավաքելն էր, շատերը գնացին նրան հաճոյանալու, քծնելու, կոչումներ ստանալու․․․ եւ, մեծ հաշվով, մենք ենք մեղավորը այս վիճակի համար,- ասում է նա ու նկատում, որ անձնապես ինքը ո՛չ կոչումներ ունի, ո՛չ էլ ձգտել է դրան։- Բայց իմ նկարիչ ընկերների կոչումներով ուրախանում եմ, հպարտացել եմ, որ վերջիվերջո նկատել են այդ մարդկանց, իհարկե՝ արժանիների կողքին, ոչ արժանիներն էլ կան, բայց ես վստահ եմ, որ այս ոչ արժանիները նորից ջրի երեսին են լինելու․․․»։
Ըստ նրա, բոլոր ժամանակներում գնահատականը ժամանակն է տալու․ «30-ական թվականներին էլ այնքան մարդիկ են կոչումներ ստացել, Չարենցի վրա մատնագիր են գրել եւ կոչումներ են ստացել դրանով, բայց ո՞վ է այդ մատնագիրներին հիմա հիշում։ Չարենցները մնում են, քսպեները գնում են, հիմա եթե քսպեների դարն է եկել, մենք ենք մեղավոր եւ էս հնարավորությունը Նիկոլին մենք ենք տվել՝ մեր բոլոր թուլություններով, անողնաշարներով․․․։ Ի՞նչ է նշանակում՝ այսօր այդ հարցը քննարկել, երբ 2 օր առաջ ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...